Ներքին 1 տարի առաջ - 14:15 12-05-2025

Աջափնյակում ծառերի արմատների վնասման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում շինաշխատանքների հետևանքով ծառերի վնասման վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:

Պարզվել է, որ Երևանի Ֆուչիկի 25/2 հասցեի բակում «ՀԻԴՐՈ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի կողմից նորակառույց շենքի կոյուղու անցկացման ընթացքում վնասվել է «Թեղի» տեսակի 4 ծառի արմատային համակարգ, ինչի արդյունքում ծառերից մեկն արդեն իսկ տապալվել է, մյուս 3-ը՝ նույնպես կտապալվեն կամ կչորանան։

Կատարվել է բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման հաշվարկ, որը կազմել է 470.000դր.։

Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի