Ուղիղ եթեր
Քամի, փոշի և լռություն. ԱՆ-ն տուժածների վերաբերյալ վիճակագրություն չունի
copy image url

Քամի, փոշի և լռություն. ԱՆ-ն տուժածների վերաբերյալ վիճակագրություն չունի

Ներքին 5 ժամ առաջ - 12:50 12-05-2025
Երեկ՝ մայիսի 11-ին, ուժեղ քամու հետևանքով Երևանը փոշու մեջ էր հայտնվել։ Բազմաթիվ քաղաքացիներ գանգատվում էին փոշու մեծ ծավալից, խեղդող ազդեցությունից։

Պարզելու համար, թե այդ փոշուց քանի՞ մարդ է տուժել, Oragir.News-ը կապ հաստատեց Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ Գեորգի Գրիգորյանի հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ ներկա պահի դրությամբ փոշու հետ կապված խնդրով մարդիկ չեն դիմել։

«Նորմալ վիճակ է այժմ»,- ասաց բժիշկը։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև Առողջապահության նախարարության հետ պարզելու, թե վերջին տարիներին փոշու հետևանքով ծագած առողջական խնդիրներով բուժհիմնարկներ դիմածների ինչպիսի՞ վիճակագրություն կա։ Նախարարությունից պատասխանեցին, որ նման ստատիստիկա չեն հավաքում։

Ամենից շատ դիտված