Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:48 09-05-2025

Վաշինգտոնը դուրս կգա գործընթացից, եթե պարզվի, որ Ռուսաստանը անկեղծ չի բանակցում

Ռուսաստանի պահանջները Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման բանակցություններում «չափազանց մեծ» են։ Այդ մասին մայիսի 8-ին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնում կանխատեսելի էր, որ Մոսկվան մեծ պահանջներ կներկայացնի, ինչպես դա հաճախ լինում է բանակցությունների սկզբնական փուլերում։

«Մենք գիտեինք, որ Ռուսաստանը շատ բան կպահանջի, որովհետև իրենց ընկալմամբ՝ նրանք հաղթում են պատերազմում։ Բայց Ռուսաստանը չի կարող ակնկալել, որ իրեն կտան տարածքներ, որոնք նա դեռ նույնիսկ չի գրավել։ Իսկ հենց դա էլ նրանք ընդգրկել են խաղաղության նախնական ծրագրում»,- նշել է Վենսը։

Նա նաև կարևոր է համարել այն փաստը, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան բանակցություններին ներկայացել են իրենց հստակ առաջարկներով։ Վենսը շեշտել է, որ Վաշինգտոնը դուրս կգա այս գործընթացից, եթե պարզ դառնա, որ Ռուսաստանը անկեղծ չի բանակցում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին