Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:09 08-05-2025

Դատախազությունը թող զբաղվի, տեսնի՝ ընկերոջս նորածին երեխուն կարո՞ղ ա՝ խաղալիք եմ նվիրել. Ալեն Սիմոնյան

«Եթե թափանցիկությունից ենք խոսում, եկեք, նաև մյուսների՝ լրատվամիջոցների, թափանցիկությունից խոսենք». այսօր Ազգային ժողովում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով խորհրդարանի ծախսերի վերաբերյալ ընդդիմադիրների հայտարարություններին.

«Այո, առել ենք այն, ինչի կարիքն ունենք, և դրա հաշվետվությունը լրատվամիջոցները կարող են ստանալ։ Ձեզ թվում է՝ այնքան հիմար ենք, պիտի դնենք, բացեիբաց ԱԺ համար ինչ-որ բաներ առնենք և ամեն մի Վինի Թուխի խաղալիքից 1000 դրամ փող աշխատենք։ Ի՞նչ պիտի անեինք այդ խաղալիքները․ բաժանել ենք երեխաներին, որոնք գալիս են այստեղ։ Ձեր նշած գնումը կամ Ղարաբաղից, կամ Սյունիքից եկած էրեխեքի համար է եղել»։

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի արձագանքին, թե նորածին երեխաների համար են եղել գնված խաղալիքները, ասաց. «Դատախազությունը թող զբաղվի, տեսնի՝ իմ ընկերոջ նորածին երեխուն կարո՞ղ ա՝ խաղալիք եմ նվիրել»,- ասաց Սիմոնյանը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը