Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:54 07-05-2025

Ալիևի՝ Մոսկվա չգնալը չի կարող հետևանք չունենալ Բաքվի համար. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Ըստ ՌԴ նախագահի օգնականի տարածած տեղեկատվության՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը չի մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին։

Սա, կարծում եմ՝ վերջին մոտ կես տարվա ընթացքում տարբեր միջադեպերով կանոնավորապես վատթարացող ռուս-ադրբեջանական հարաբերությունների տրամաբանական շարունակությունն է, որի հանգուցալուծումն առայժմ տեսանելի չէ։

Մոսկվա նախապես ծրագրված այցից հրաժարվելը, սակայն, ըստ էության, նաև անհարգալից վերաբերմունքի դրսևորում է ոչ միայն Ռուսասատանի, այլ նաև անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, որը մայիսի 9-ի միջոցառումների գլխավոր հյուրընկալն է։

Այս հանգամանքը չի կարող հետևանքներ չունենալ Բաքվի բարբարոսական ռեժիմի համար, որը երևակայելով, թե Արցախի խնդիրն, իբր, վերջնականապես լուծված է, իսկ իր իշխանությունը՝ հարատև, օրըստօրե էլ ավելի հանդուգն ու լկտի է դառնում»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը