Ներքին 1 տարի առաջ - 19:10 07-05-2025

Հայաստան-Սաուդյան Արաբիա ոլորտային գործընկերության խորացման քայլեր են արվում. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է Սաուդյան Արաբիայի շրջակա միջավայրի, ջրերի և գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը՝ դոկտոր Բաքր բին Աբդ Ալ-Ռահման Ալ-Տարիֆի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կենդանական հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորությունները:

Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և պայքարի անասնահամաճարակային միջոցառումների նկատմամբ վերահսկողության գործառույթները, իրականացման մեխանիզմերը, սահմանային պետական վերահսկողության գործընթացները։

Դոկտոր Բաքր բին Աբդ Ալ-Ռահման Ալ-Տարիֆը խոսել է ներմուծման և արտահանման հնարավոր երթուղիների կազմակերպման մասին:

Երկուստեք կարևորվել է գյուղատնտեսության ոլորտում առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու, կենդանի կենդանիների ներմուծման և արտահանման համար առաջարկվող անասնաբուժական հավաստագրերի փոխադարձ հաստատման անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը