Ուղիղ եթեր
Երևանում ոստիկանական հատուկ օպերացիայի ընթացքում հնչել է կրակոց. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

Երևանում ոստիկանական հատուկ օպերացիայի ընթացքում հնչել է կրակոց. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 14 ժամ առաջ - 13:52 07-05-2025
Երեկ՝ մայիսի 6-ին, ոստիկանական հատուկ օպերացիայի շրջանակում կրակոց է հնչել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության Թմրամոլության ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում հերթական օպերատիվ տվյալներն են ստացվել, որից հետո այդ տվյալներն իրացնելիս ժամը 10:20-ի սահաններում Ազատամարտիկների փողոցից դեպի Կռիլովի փողոց տանող բակային հատվածում՝ Ռոստովյան 27 շենքի դիմացից ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով քրեական ոստիկանները փորձել են քրեական ոստիկանություն հրավիրել Երևանում հաշվառված 39-ամյա Սուրեն Ա.-ին:

Վերջինը չի ենթարկվել քրեական ոստիկանների օրինական պահանջին, փորձել է դիմել փախուստի, ինչից հետո ոստիկանները, ովքեր մի քանի անգամ հորդորել են, որպեսզի նա իրենց հետ հանգիստ գնա ոստիկանություն, սակայն նա շարունակել է չենթարկվել ու ոստիկանները ստիպված ձեռնամարտի հնարքներ են կիրառել ու այդ ժամանակ հնչել է կրակոց:

Տեղում պարզվել է, որ կրակոցը հնչել է Սուրեն Ա.-ի ձեռքում եղած հրազենից, ինչի արդյունքում նա դաստակի հատվածում ստացել է հրազենային վնասվածք:

Քրեական ոստիկանները ահազանգել են շտապօգնություն ու մինչ շտապօգնության ժամանումը՝ նրան տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:40 Ձերբակալվել է Գյումրի ԲԿ-ի վիրաբուժության բաժանմունքի վարիչը
21:47 15 տարեկան էր, տանիքից է ընկել․ նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքից
16:00 Հնարավոր է՝ տանիքից ընկել է ծառի վրա, ծառից էլ՝ ցած․ բնակիչները՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին
13:03 Ստուգվել է շուրջ 20 մեքենա․ 2-ամյա Տիգրանի որոնումները շարունակվում են
09:32 Տղան հորը հիվանդանոց է տարել մատի կտրվածքով, բժիշկը դիմել է ChatGPT-ին. Reddit
13:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին․ տեսանյութ
23:36 Քիչ առաջ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտեց․ ԱԺ-ում առյուծ կտրողները սա կանտեսեն
14:25 Տիկին Գալյան, ձեզ հարգալից պահեք. լեզվակռիվ՝ նախարարի և լրագրողի միջև
13:48 Էջմիածնում դաժան ծեծի ենթարկված 22-ամյա երիտասարդը գիշերը մահացել է
22:30 Մի հատ սիգարետ, մի հատ էլ լուցկի եմ առնում, ու 5000-ը պրծավ․ հարցում