Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 13:12 07-05-2025

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Գերմանիայի նորանշանակ ԱԳ նախարարին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Յոհան Վադեֆուլին Գերմանիայի արտաքին գործերի նախարար նշանակվելու առիթով։ Միրզոյանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Հարգելի Յոհան Վադեֆուլ, շնորհավորում եմ Ձեզ Գերմանիայի արտաքին գործերի նախարար նշանակվելու առիթով՝ ջերմությամբ հիշելով մեր քննարկումը 2023 թվականի փետրվարին։ Հայաստանի ամուր գործընկերությունը Գերմանիայի հետ՝ հիմնված ընդհանուր արժեքների և հետաքրքրությունների վրա, խոստումնալից ապագա ունի։ Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակներում»,- գրել է Արարատ Միրզոյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը