Ավելին 1 տարի առաջ - 16:10 06-05-2025

Ռիհաննան՝ հղի, Անդրե 3000-ը՝ դաշնամուրը մեջքին. Met Gala 2025-ի տարօրինակ կերպարները

Մայիսի առաջին երկուշաբթի օրը ավանդույթի համաձայն կայացավ Met Gala բարեգործական պարահանդեսը, որը բացեց Կոստյումների ինստիտուտի գարնանային ցուցահանդեսը։ Այս տարվա միջոցառման թեման էր «Superfine: Tailoring Black Style»՝ նվիրված նվիրված էր սև դենդիիզմին։Սև Դենդիզմը 18-րդ դարում ծագած մի մշակույթ է, որն ընդգծում էր շքեղ ապրելակերպն ու էլեգանտությունը։ Սա առաջին անգամն է վերջին 20 տարիների ընթացքում, երբ ցուցահանդեսում ներկայացված էին միայն տղամարդկանց հագուստներ։ Ցուցադրությունը հատուկ ընդգծում էր աֆրոամերիկացի տղամարդկանց ոճը և պատմությունը՝ ցույց տալով, թե ինչպես են նրանք հագուստի միջոցով արտահայտել իրենց ինքնությունը ու մշակույթը։

Բացի նորաձևության բարձրարվեստ ներկայացումներից, միջոցառումը այս տարի կրկին հարուստ էր վառ պահերով, հումորային պահերով և քննարկումներով։Օրագիր News-ը Ձեզ է ներկայացնում ամենաուշագրավ դեպքերից մի քանիսը

Ռիհաննայի հղիությունը՝ ամենասպասված լուրը



Երգչուհին հայտնվեց կարմիր գորգին՝ հաստատելով իր երրորդ հղիությունը։ Մինչ Met Gala-ն պապարացիները արդեն նկատել էին նրա հարգախիճակը։ Երկրպագուներից շատերը հիասթափվել էին, քանի որ նրանք սպասում էին նոր ալբոմին մինչդեռ ստացան հղիության լուրը։«Ռիհաննա, երբ ասացինք՝ R9, նկատի ունեինք նոր ալբոմ, ոչ թե 9-րդ երեխա», — գրել է օգտատերերից մեկը։

Զենդայայի խորհրդանշական գլխարկը



Դերասանուհին ներկայացել էր սպիտակ Louis Vuitton կոստյումով, սակայն նրա կերպարը ամբողջացնող հսկայական գլխարկը դարձավ քննարկման թեմա։ Երկրպագուները կապել են այն 2014թ․ Teen Vogue-ի կարմիր գորգի վրա նրա հայտնի կերպարի հետ, շատերն էլ գրում են, որ դերասանուհու մասնակցությամբ ամեն բան դառնում է հաջողակ։

Սաբրինա Քարփենթերը առանց տաբատի



Երգչուհին կարմիր գորգին հայտնվելհամարձակ կերպարով։ Նրա խոսքով՝ Louis Vuitton-ի ստեղծագործական տնօրեն Ֆարել Ուիլյամսն է առաջարկել այս տարբերակը՝ շեշտելու նրա հասակը։ Քարփենթերը կատակել է ասելով, որ գոնե առաջին անգամ Met Gala-ի ժամանակ կկարողանա հանգիստ օգտվել զուգարանից։

Բարրի Քեոգանի տխուր կերպարը



Դերասանը կրում էր Valentino-ից հատուկ պատվերով կարված կոստյում, սակայն գորգի վրա նրա տխուր հայացքը բուռն արձագանք ստացավ համացանցում, իսկ հանդերձանքն էլ համեմատվեց կարդինալի զգեստի հետ։

Թեյանա Թեյլորը՝ Դիսնեյի չարագործի ոճով



Թեյանան ներկայացել է Marc Jacobs-ի եռամաս կարմիր կոստյումով, համագործակցելով «Սև հովազի» դիզայներ Ռութ Է. Քարթերի հետ։ Թեպետ կերպարը կոչվում էր «Հարլեմի վարդ», սոցիալական ցանցերը նրան համեմատել են Դիսնեյի չարագործների և «Բրիջերտոն»-ի Ագաթա Դենբերիի հետ։

Դամսոն Իդրիսի կոստյումի պատռվելը

Բրիտանա-նիգերիացի դերասանը, որը նկարահանվում է «Ֆորմուլա 1» ֆիլմում, հայտնվել է մրցարշավային ոճի զգեստով, սակայն այն պատռվել է կարմիր գորգով քայլելիս, որի հետևանքով բացահայտվել է նրա հաջորդ հանդերձանքը։ Այս անսպասելի կերպարանափոխությունը համացանցում անվանեցին «երեկոյի լավագույն շոու»։

Անդրե 3000-ը՝ դաշնամուրը մեջքին



OutKast խմբի նախկին անդամը ներկայացել է Burberry-ի կոմբինեզոնով և կարմիր գլխարկով, մեջքին՝ կտորից պատրաստած դաշնամուր։ Այս կերպ նա ընդգծել է իր նոր «7 դաշնամուրային էսքիզներ» ալբոմի թողարկումը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի