Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:25 06-05-2025

Մեկ-մեկ այնպիսի պարեկների եմ հանդիպում, որոնց հետ շփվելուց միմիայն հաճույք եմ ստանում․ Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ գիշեր Պռոշյան փողոցով երթևեկելիս ձայնային եղանակով ստանում եմ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պահանջ, որին անվերապահ հետևում եմ։

Մոտենում է պարեկային ծառայության մայոր Սահակյանը, ներկայանում, որից հետո տեղեկացնում կանգնեցնելու պատճառը (լուսարձակները միացված չէին) և հետաքրքրվում, թե իմ կողմից վարվող մեքենան ունի՞ արդյոք անսարքություն, թե՞ ուղղակի մոռացել եմ միացնել լուսարձակները։

Տեղին ու իրավաչափ այս հարցին պատասխանում եմ, որ ավտոլվացման կետում երևի թե անզգուշությամբ հանել են տրանսպորտային միջոցի լուսարձակող սարքերն ինքնաշխատ եղանակով միանալու ֆունկցիան, իսկ ես էլ փողոցի լուսավորվածության պայմաններում դա չեմ նկատել։

Ի պատասխան մայոր Սահակյանը տեղեկացրել է, որ կանգնեցրել է ուղղակի զգուշացնելու կամ անհրաժեշտության դեպքում օգնելու, այլ ոչ խախտումն արձանագրելու նպատակով, շատ բարի ժպիտով մաղթել բարի ճանապարհ և հեռացել։

Ասածս ի՞նչ է։ Մեկ-մեկ պարեկայինի այնպիսի ծառայողների եմ հանդիպում, որոնց հետ շփվելուց միմիայն հաճույք եմ ստանում։ Կոնկրետ մայոր Սահակյանը բարի, մարդկային արժեքներով լցված ու օրինապաշտ ծառայող էր։ Բացի կոչումից ու ազգանունից ոչինչ չգիտեմ, ուստի եթե որևէ մեկը ճանաչում է՝ խնդրում եմ լուսանկարն ուղարկել»։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան