Վարդապետյանը ազատվել է տղամարդ օգնականից, Քոչարյանը մասնակցում է ֆրակցիայի նիստերին, շաբաթօրյակ՝ չկառուցված քաղաքում․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ազատվել է իր վերջին տղամարդ օգնականից: Նկատենք, որ գլխավոր դատախազն ունի 5 խորհրդական, որոնք բացառապես կանայք են։

Մայիսի 5-ին ԱԺ-ում տեղի կունենա խորհրդի նիստ, որը պետք է հաստատի ԱԺ լիագումար նիստի օրակարգը: Մայիսի 6-ին մեկնարկող ԱԺ լիագումար նիստին ներկայացվելու է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին հարցը․ հայտնում է Ժողովուրդ օրաթերթը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 1-4-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարը: Սպորտային միջոցառումների կազմակերպման ծառայություններ և «Երևանի քաղաքապետի գավաթ 2025»-ի համար հատկացվել է 69 մլն 578 հազար դրամ։

12 տնտեսվարող սուբյեկտ տուգանվել է 9 մլն 443 ՀՀ դրամ տուգանքով. Գրում է օրաթերթը։

Հրապարակ օրաթերթը գրում է․ «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը նախօրեին դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ նիստ է արել դաշինքի կենտրոնական գրասենյակում: Խմբակցությունից վստահեցրել են, որ ընդամենը ընթացիկ հավաք է եղել, եւ երկրորդ նախագահը պարբերաբար ներկա է գտնվում ֆրակցիայի նիստերին:

Մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր: Այդ մասին պետական բոլոր գերատեսչությունների աշխատողներին հրահանգ է իջեցվել: Իսկ ամենազավեշտալի հրահանգը ստացել են ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները․ նրանց ասվել է, որ շաբաթօրյակին պետք է մաքրություն եւ ծառատունկ անեն դեռեւս չկառուցված ակադեմիական քաղաքում․ գրում է Հրապարակ օրաթերթը։

Օրաթերթը նաև գրում է․
«Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքից հետո «Հանրապետություն» եւ «Քաղպայմանագիր» կուսակցությունների միջեւ «բազար» է սկսվել: Արամ Զավենիչի կուսակիցները «պատվի հարց» են համարում իրենց կուսակցի պաշտոնավարման հարցը եւ շատ արմատական են տրամադրված:

Հրապարակ օրաթերթի մեկ այլ հոդվածի համաձայն՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնի հիմնական հավակնորդները երկուսն են` ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին