Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:32 01-05-2025

Նարեկ Զեյնալյանը հայտնվել է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանի՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար նշանակվելուց հետո հիվանդանոցում սպասողական իրավիճակ է, կրքերը թեեւ հանդարտվել են, սակայն, մեզ հասած տեղեկություններով, Զեյնալյանին կոլեկտիվը շուրջ երկու շաբաթ գրեթե չի տեսել: Նրա հայտնությունը կոլեկտիվում տեղի է ունեցել երեկ, նա շրջել է բաժիններով: Մեզ ասացին՝ գույքագրում է ունեցած-չունեցածը, լսում կոլեկտիվի բարձրացրած հարցերը, ակնկալիքները: Հիվանդանոցում շարունակում է աշխատել նաեւ նախկին տնօրեն Արման Հովակիմյանի ընկերուհին՝ Երանուհի Սարգսյանը, բայց ոչ նախկին՝ գնումների ոլորտի պատասխանատուի կարգավիճակով։ Այսինքն՝ Ավանեսյանին ոչ միայն չհաջողվեց Սարգսյանին հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար նշանակել, ինչը փորձում էր անել Զեյնալյանի նշանակումից առաջ, որ իր աչքն ու ականջն ունենա հիվանդանոցում, այլեւ նա կորցրեց նախկին պաշտոնը եւ այժմ կոլեկտիվի համար անհայտ կարգավիճակ ունի։ Մենք տեղեկացանք նաեւ, որ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նոր փոխտնօրեն է նշանակվելու Դավիթ Մելիք-Նուբարյանը, որը Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ի տնօրենն է։

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
15:16 Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետը
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
15:27 Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից․ Կոնջորյանը՝ Ղազարյանին
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
18:00 Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն