Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 22:04 30-04-2025

Արտակ Բեգլարյանը ԱՄՆ Կոնգրեսում կոչ է արել ճանաչել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը, պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ

Պաշտոնապես ճանաչել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը որպես Հայոց ցեղասպանության շարունակություն, կիրառել պատժամիջոցներ բոլոր այն ադրբեջանցիների նկատմամբ, ովքեր պատասխանատու են զանգվածային այդ վայրագությունների համար, Ադրբեջանին տրամադրվող ցանկացած ամերիկյան օգնություն պայմանավորել մարդու իրավունքների չափելի բարելավումներով, այդ թվում՝ այնտեղ գտնվող հայ պատանդների ազատ արձակմամբ, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի կոչն էր ԱՄՆ Կոնգրեսին:

Արցախցի նախկին պաշտոնյան Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում կազմակերպված լսումների ընթացքում հորդորեց նաև ուժեղացնել դիվանագիտական ճնշումը Ադրբեջանի վրա՝ ապահովելու արցախցիների վերադարձը հայրենիք՝ միջազգային ամուր պաշտպանության մեխանիզմներով:

«Երեք տարվա ընթացքում Ադրբեջանը հաջողությամբ իրականացրեց լիակատար ցեղասպանություն իմ ժողովրդի՝ Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ Եվ սա հանկարծակի ողբերգություն չէր։ Սա միտումնավոր և մեթոդական գործողություն էր՝ արդյունավետ մարդասիրական շրջափակմամբ և սովով, ռազմական հարձակումներով, քաղաքացիական բնակչության սպանություններով, մեր առաջնորդների և այլ հայրենակիցների անօրինական առևանգմամբ և բանտարկությամբ, մշակութային ժառանգության ոչնչացմամբ և բազմաթիվ այլ զանգվածային վայրագություններով»,- հայտարարեց Բեգլարյանը:

Մոտ մեկուկես ժամ Միացյալ Նահանգների Կոնգրեսում երեկ քննարկում էին Ալիևի ռեժիմի կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները՝ Արցախի էթիիկ զտում, 23 հայերի գերեվարում, 300-ից ավելի քաղբանտարկյալներ, կոռուպցիա, լրագրողների հետապնդում, վերահսկվող լրատվական դաշտ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ