Ուղիղ եթեր
Ներքին Ուղիղ եթեր 1 տարի առաջ - 13:10 30-04-2025

Թալանը 7-րդ դասարան չավարտածների մեջ փնտրեք. տնտեսվարողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում. ՈւՂԻՂ

Տնտեսվարողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում, այս անգամ ԱԺ շենքի դիմաց։ Նրանց պահանջը նույնն է՝ վերանայել շրջհարկի բարձրացման վերաբերյալ որոշումը։
Նշենք՝ Կառավարությունը 6-ամսյա անցումային շրջան է սահմանել մինչև հուլիսի 1-ը ներառյալ։ Տնտեսվարողների խոսքով, հայտարարված 6-ամսյա անցումային շրջանն ուղղակի խաբեություն է, այն վերաբերվում է միայն նրանց, ովքեր հունվարի 1-ի դրությամբ հանձնել են մնացորդի ցանկ, կատարել են գույքագրում, սակայն իրենց պայքարը հենց գույքագրման դեմ է։

Հիշեցնենք, որ 2025 թվա­­կանի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «ՀՀ հարկային օրենս­գրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով վերանայվել է առևտրա­կան գործունեության մասով սահմանված շրջանառության հարկի դրույ­քա­չափը (5 տոկոսից դարձել է 10 տոկոս), ինչպես նաև այդ գործունեությունից ձևավորվող հարկ­ման բազայի մասով հաշվարկված շրջա­նառության հարկի գումարից նվազեցման ենթակա ծախ­սերի սահմանաչափը՝ 4%-ից դառնալով 9.5%։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ