Ուղիղ եթեր

Ինչն է խանգարում դատախազին, կնոջ պատճառով Փաշինյանի դեմ բունտ է հասունանում, Սպարապետի եղբայրները չեն շփվում․ Մամուլ

Այսօր Ազգային ժողովում մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը ներկայացնելու է մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդում։

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով զեկույցը, պարզեց, որ «Հայր եւ Որդի Երեմյաններ» ընկերության «պատճառով» տուգանվել է «Ծովածոց» ՍՊ ընկերությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ռուբեն Վարդազարյանի վերսկսած գործով միջնորդություն է ներկայացվելու դատարան, որպեսզի դատարան հրավիրվեն եւ հարցաքննվեն ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը, նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

2025 թվականի հունվարի 15-ից Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետի պաշտոնը թափուր է։ Գրեթե 4 ամիս Է, ինչ խնդրահարույց վարչությունը չունի պետ․ գրում է Ժողովուրդ օրաթերթը։

Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է հասունանում․ Գրում է Հրապարակ օրաթերթը։ Մարդիկ, որոնցից ոմանք մի քանի բուհ են ավարտել, երկարամյա պետծառայողներ են, պարտադրված գնում են, որ լսեն տիկնոջ ապազգային մտքերը, որ աշխատանքից չզրկվեն։

Վազգեն Սարգսյանի երկու եղբայրները` Արմեն եւ Արամ Սարգսյանները, օրաթերթի տեղեկություններով, գրեթե չեն շփվում միմյանց հետ, չեն կիսում մեկմեկու դիրքորոշումները: Եղբայրները միմյանց տեսնում են միայն ընտանեկան մեծ միջոցառումների ժամանակ, որոնք վերջին տարիներին շատ հազվադեպ են լինում:

Հրապարակ օրաթերթը գրում է․
Էդգար Ղազարյանի եւ Նարեկ Մալյանի՝ ԱԺ պատգամավորներին իմպիչմենթի գործընթաց նախաձեռնելու դիմումներ փոխանցելուց հետո ՔՊ-ում ձեւացնում են, թե անհանգստանալու առիթ չունեն։ Սակայն կան տեղեկություններ, որ հրահանգ է իջեցվել՝ հեգնել, ծաղրել այդ գործընթացը։ Հավելենք, որ նախագիծը շրջանառության մեջ դնելու համար ԱԺ 36 պատգամավորի ստորագրություն է պետք, մինչդեռ 2 ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 34 ձայն։

Խորհրդարանը նաեւ 4 անկախ պատգամավոր ունի, որոնք որեւէ խմբակցության անդամ չեն՝ Իշխան Զաքարյանը՝ «Պատիվ ունեմ»-ից դուրս եկած, Գեղամ Նազարյանը՝ «Հայաստան» դաշինքից, եւ ՔՊ-ից վտարված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։

Օրաթերթը նաև գրում է․
Երկու ամիս առաջ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ազատման դիմում ներկայացրեց: 2 ամիս է անցել, սակայն Կիրակոսյանին փոխարինող դեռ նշանակված չէ, նրա պարտականությունները կատարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։ Իրավական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ հենց Դրմեյանն էլ նշանակվելու է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

22:22 Հավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ Մարմարիկում չեն դադարում փնտրել 2-ամյա Տիգրանին
20:35 Սովետական անսարք տիեզերանավը կարող է ընկնել Թուրքիայի և Ադրբեջանի վրա
21:14 Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել
09:32 Տղան հորը հիվանդանոց է տարել մատի կտրվածքով, բժիշկը դիմել է ChatGPT-ին. Reddit
16:00 Հնարավոր է՝ տանիքից ընկել է ծառի վրա, ծառից էլ՝ ցած․ բնակիչները՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին
13:03 Ստուգվել է շուրջ 20 մեքենա․ 2-ամյա Տիգրանի որոնումները շարունակվում են
23:33 Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Սումի քաղաքին. կան զոհեր
13:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին․ տեսանյութ
20:06 Հատուկ քպ-ական Կոնջորյանի համար՝ լիկբեզ․ Մարգարիտ Եսայան
19:14 Հայաստանում հաստատվել է թուրքական բռնապետություն, որի բեյը Նիկոլ Փաշինյանն է. իրավապաշտպան