Սպորտ 1 տարի առաջ - 23:51 29-04-2025

«Արարատ-Արմենիան» պարտվեց «Փյունիկին», բայց դուրս եկավ եզրափակիչ

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» ՀՖՖ տեխնիկական կենտրոնի ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալեց «Փյունիկին»։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց «նռնագույնների» հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Խաղի 39-րդ րոպեին հաշիվը բացեց Անտոն Բրատկովը, իսկ 51-րդ րոպեին սեփական դարպասն անզգուշորեն գրավեց տանտերերի պորտուգալացի պաշտպան Ժոաու Կեյրուշը։

Թիմերի միջև կայացած առաջին խաղում նույն հաշվով հաղթել էր «Արարատ-Արմենիան»։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին։

11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին Վարդան Մինասյանի ֆուտբոլիստները։ «Նռնագույններից» վրիպեցին Տարոն Ոսկանյանը և Սերգեյ Վակուլենկոն։

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Նոա» – «Վան» զույգի հաղթողին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել