Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 16:05 28-04-2025

Ոստիկանապետը չի՞ նկատում. ՆԳՆ-ի շրջակայքում մեքենաները կայանված են չթույլատրված վայրերում

Երթևեկության խտացման և կայանման տարածքների սակավության պատճառով բազմաթիվ ավտոմեքենաներ կայանում են չթույլատրելի վայրերում, խոչընդոտում ճանապարհային երևեկության բնական հոսքը։

Նշենք նաև, որ ապրիլի 9-ին ԱԺ-ում «Ճանապարհային երթևեկությանանվտանգությունը ՀՀ-ում» թեմայի շուրջ քննարկման ժամանակ ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերով ակտիվիստ Արտակ Գաբոյանը հարց է ուղղել ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանին, նշելով, որ մայրաքաղաքի բազմաթիվ հատվածներում ոստիկաններն ամեն օր անցնում են կանոնների խախտումներով կայանված տասնյակ մեքենաների կողքով, սակայն չեն արձագանքում։

Ի պատասխան Գաբոյանի հարցին՝ Արամ Հովհանիսյանն ասել է. «Կոնկրետ ոստիկանների՝խախտումները նկատելու և չարձագանքելու հետ կապված չեմ պատկերացնում ձեր ասածը։ Մշտական ծառայություն են իրականացնում Պարեկային ծառայության մեր աշխատակիցները»։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի՝ Նալբանդյան և Կորյուն փողոցներում, արձանագրել, որ այստեղ սխալ, կանոնները խախտելով կայանված բազմաթիվ ավտոմեքենաներ կան։

Մանրամասները՝ տեսանյութում