Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:45 26-04-2025

Անդրանիկ Քոչարյանը վախվորած է եւ անհանգստացած. նրա միակ պաշտպանը ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած նրան, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ուզում է ցույց տալ, թե շատ հանգիստ է վերաբերվում իր վարքի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին, բայց ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ նա իրականում շատ վախվորած և անհանգստացած է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Քոչարյանը տևական ժամանակ է համախոհներ է փնտրում, որպեսզի պաշտպանեն իրեն իր պահվածքի հետ կապված, բայց արի ու տես, որ միակ «պաշտպանը» ՔՊ խմբակցության սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանն էր, որ երեկ փորձում էր արդարացնել նրան: Հիշեցնենք՝ երեկ ԱԺ պետական իրավական մշտական հանձնաժողովում քննարկվում էր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին օրենքի նախագիծը:

Իշխող ՔՊ խմբակցության ներկայացուցիչները առանց որևէ տրամաբանական հիմնավորման դեմ քվեարկեցին նախագծին, չնայած, դրան զուգահեռ, դատապարտեցին Քոչարյանի պահվածքը: Միայն Խաչատրյանը փորձ արեց ամեն բան բարդել լրագրողների վրա՝ պաշտպանելով Քոչարյանին, բայց նրա մոտ էլ դա չստացվեց:

Նշենք, որ մարտի 20-ին ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին արգելել էր իր կողքին կանգնել մյուս լրագրողների հետ, հարցազրույց վերցնել իրենից՝ ասելով․ «Ինձանից հեռու կանգնե՛ք, դուք լրագրող չեք, մաքրեք ձեր շրթունքները»: Ավելի ուշ պարզաբանել էր, թե Սաղմոսից է ցիտել, թե Բագրատ Սրբազանին է մեջբերել՝ մանիպուլացնելով Սրբազանի ասած խոսքը սատանաների մասին: Մեր աղբյուրները նշում են, որ ՔՊ-ն ներքին քննարկումների ժամանակ «դատափետում» է Քոչարյանին, սակայն հանձնաժողով ստեղծելուց վախենում է, քանի որ վստահ չէ, որ վաղը կամ մյուս օրը մի այլ ՔՊ-ական պատգամավոր Քոչարյանից ավելի վատ վարք չի դրսևորի, ասենք՝ Ալեն Սիմոնյանի պես թքի քաղաքու վրա: Ի դեպ, նիստին ուշիուշով հետևել էր հենց Քոչարյանը ու ավարտից անմիջապես հետո իջել հանձնաժողովի նիստերի դահլիճի մոտ՝ տրամադրությունները հասկանալու համար: Բայց ոչ մի ՔՊ-ական նրան տոն չտվեց, կամ չզրուցեց նրա հետ: Ակնհայտ է, որ Քոչարյանը խորհրդարանում մենակ է մնացել իր շողքի հետ միասին:

Անգամ սիրելի Արփի Դավոյանը մի բառ չխոսեց՝ ի պաշտպանություն Քոչարյանի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա

Ձեզ գուցե հետաքրքրի