Զգոն լինենք ու թույլ չտանք հերթական «թավշյա» այլասերվածությունը. Դեմոյան
copy image url

Զգոն լինենք ու թույլ չտանք հերթական «թավշյա» այլասերվածությունը. Դեմոյան

Ներքին 4 շաբաթ առաջ - 17:01 23-04-2025
Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի երևանցինե´ր,

Երբե´ք ու ոչ մի պարագայում թույլ չպետք է տալ, որ ԿԳՄՍ-ն մետրոյի Երիտասարդական կայարանը փորձի անվանափոխել Ավետիք Իսահակյանի անունով: ԿԳՄՍ-ն Իսահակյանին պատվի արժանացնելու օրակարգ չունի, այլ Իսահակյանին թրաֆիքինգի ենթարկելով ցանկանում է Երևանի սիմվոլիկ քարտեզից դուրս հանել բուհերի ու ուսանողության հետ որևէ կապ ու ընդհանրություն ունեցող տեղանունը՝ որպես նախերգանք խոշորամասշտաբ կոռուպցիոն մի ծրագրի, որի անունն է Սնուփ Դոգի անվան «Ակադեմիական քաղաք»:

Զգոն լինենք ու թույլ չտանք հերթական «թավշյա» այլասեռվածությունը»։