Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:02 23-04-2025

Մոսկվայում դպրոցականին դաժան ծեծի են ենթարկել արտաքին տեսքի համար. Gazeta

Մոսկվայում կատարված դաժան միջադեպի պատճառով աշխատանքից ազատել են դպրոցի տնօրենին։

Երկու դեռահասներ հարձակվել են իրենց դասընկերոջ վրա՝ ծեծելով նրան մինչև գիտակցության կորուստ։

Տուժածի մոտ արձանագրվել են գանգի, ծնոտի և ողնաշարի կոտրվածքներ, բժիշկները նաև զգուշացրել են, որ տղան հնարավոր է ողջ կյանքի ընթացքում ունենա էպիլեպտիկ նոպաներ։ Այս մասին գրում է Gazeta-ն։

Ըստ ուսումնական հաստատության աշակերտների՝ հարձակվողները իրենց «կովկասցիներ» են անվանում և երկար ժամանակ ահաբեկել են դպրոցի երեխաներին, ինչի վրա դպրոցի տնօրինությունն աչք է փակել։

Ներկայումս դպրոցում իրականացվում է ծառայողական քննություն, հարցաքննվում են ուսուցիչները և վարչակազմի անդամները։ Երկու հարձակվողներն արդեն բերման են ենթարկվել։ Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ խուլիգանության հոդվածով։

Ամենից շատ դիտված