Ուղիղ եթեր

Վրաստանի առաջարկը, Պուտինի մարքեթինգային հնարքը, ՌԴ-ն անհանգստացած է․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Արտաքին Տեսանյութ 2 շաբաթ առաջ - 22:40 22-04-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 22-ի միջազգային կարևոր լուրերը:

Թբիլիսին պատրաստ է նպաստել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը. այս մասին Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ համատեղ ճեպազրույցում։
Բոճորիշվիլին կրկնել է, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալը և պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և համագործակցության ամրապնդմանը։
«Ուրախ եմ, որ անցած շաբաթ Թբիլիսիում կայացավ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը, և հուսով եմ, որ այս ձևաչափով մենք կկարողանանք համագործակցել հանուն տարածաշրջանի բարգավաճման»,- նշել է նա։
Բոճորիշվիլին ասել է, որ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային համագործակցությանը, հատկապես այն նախագծերի իրականացմանը, որոնք կնպաստեն տնտեսական զարգացմանը:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարրոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սուրբ Զատկի կապակցությամբ հայտարարած 1-օրյա զինադադարը որակել է «մարքեթինգային հնարք»:
«Զատկի զինադադարը, որը նա Պուտինը անսպասելի հայտարարեց, մարքեթինգային գործողություն էր, որի նպատակը Թրամփի անհամբերության արտահայտումն ու զայրույթը կանխելն էր»,- ասել է Ժան Նոել Բարրոն։
Հիշեցնենք, որ Զատկի հրադադարը տևել է 1 օր, Պուտինը կարգադրել է 24 ժամ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները: Սակայն ավելի ուշ թե՛ Մոսկվան, թե՛ Կիևն իրար մեղադրել էր հրադադարը խախտելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:00 Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են
21:15 Աննան Դուբայներում միլիոններ ա ծախսում, իսկ մեզ Նիկոլն ասում ա՝ եկամուտդ որտե՞ղից ա. լոռեցի
20:40 Ինչ գուզեն, թող ըսեն. սոխ եմ կերել, որ սիրտս մրմռա. Սարատակի նախկին գյուղապետը՝ քրգործի մասին
11:13 Մոսկվայում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև՝ Հայաստանին նսեմացրին․ Ոսկան Սարգսյան
12:03 Ամերիկացի տղամարդը 20 տարի միտումնավոր ենթարկել է իրեն աշխարհի ամենամահացու օձերի խայթոցներին. BBC
21:25 Լավ չեն ապրի, Նիկոլից կդժգոհեն, դժգոհելու տեղն աշխատեք. սարատակցի
16:56 Եռատոնի օրը կարող էիր մեզ խնայել․ Հասմիկ Պապյանը քննադատել է Ջուլիանային ադրբեջանցու հետ երգելու համար
22:16 Պայթյուն՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայում. կա տուժած
22:00 Խոշտանգել և նվաստացրել են Լիլիթ Աղեկյանին. փաստաբան
20:53 Մի քանի վայրկյան․ ինչպես են գողանում Hyundai Elantra–ի հայելիները