Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտճանապարհի Քուչակ-Արագած հատվածում բախվել են «Lada» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Բախման հետևանքով «Lada»-ն հայտնվել է դաշտում, «Ford Transit»՝ հանդիպակաց երթևեկելի գոտում:
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: