Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 21:16 18-04-2025

Բրիտանական Կոլումբիայի խորհրդարանում հիշատակել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը

Ապրիլ 17-ին, Պրիթիշ Գոլումպիայի վարչապետ Տէյվիտ Էպիի եւ նախարար Ատրիան Տիքսի հրաւէրով եւ համագործակցութեամբ ՀՅԴ Գանատայի Հայ Դատի Յանձնախումբի Արեւմտեան Շրջանին, տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի ոգեկոչման հանդիսութիւնը՝ Պրիթիշ Գոլումպիայի Խորհրդարանէն ներս։

Նախարար Ատրիան Տիքս ողջոյնի խօսք ուղղեց Հայ Դատի Յանձնախումբի, ՀՅԴ Գանատայի երիտասարդական միութեան (ԳԵՄ) եւ հայ համայնքի ներկայացուցիչներուն, որմէ ետք խորհրդարանի շէնքին առջեւ կատարուեցաւ Հայաստանի Հանրապետութեան դրօշի բարձրացման արարողութիւնը։ ԳԵՄի անդամները բարձրացուցած էին Արցախի հանրապետութեան դրօշներ եւ Պաքուի բանտերուն մէջ ապօրինի կալանքի տակ գտնուող հայ քաղաքական բանտարկեալներու լուսանկարներ՝ ի նշան բողոքի հայութեան դէմ գործադրուող նոր ցեղասպանութեան, որ կ՚իրագործուի Ատրպէյճանի եւ Թուրքիոյ կողմէ։

Ոգեկոչման արարողութիւնը շարունակուեցաւ խորհրդարանի «Պատուոյ Սրահ»ին մէջ, ուր ելոյթ ունեցաւ Պրիթիշ Գոլոմպիայի վարչապետ Տէյվիտ Էպին, որ կոչ ուղղեց միջազգային ընտանիքին դատապարտելու անցեալի եւ ներկայի բոլոր ցեղասպանութիւնները։ Անոր միացան Կանաչ Կուսակցութեան պատգամաւոր Ճերեմի Վալերիոթէն եւ Պահպանողական ներկայացուցիչ Սթիւ Գունըրը, որոնք իրենց զօրակցութիւնը յայտնեցին հայ ժողովուրդին:

Հայ Դատի Յանձնախումբի եւ երիտասարդականի անունով խօսք առաւ Վանէսսա Յակոբեանը։ Ան շնորհակալութիւն յայտնեց Պրիթիշ Գոլումպիայի կառավարութեան Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալու եւ արդարութեան հաստատման ի խնդիր ցուցաբերուած աջակցութեան համար: Ելոյթ ունեցաւ Սայմոն Ֆրէյզըր Համամալսարանի դասախօս դոկտ. Քէյթ Թայրեան, որ անդրադարձաւ հայերու դէմ գործադրուած զանգուածային սպանութիւններուն, մշակութային ցեղասպանութեանց եւ բռնի տեղահանութիւններուն։

Երաժշտական կատարումներով հանդէս եկան Ս.Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ հովիւ Հայր Վարդան Ծ. Վրդ. Թաշճեանը՝ երգելով Շառլ Ազնաւուրի Ils sont tombés երգը, ԳԵՄ-ի անդամ Լորի Գուլլահեանի դաշնակի ընկերակցութեամբ։ Հայաստանի օփերային երգչուհի Մանուշ Յարութիւնեանը ներկայացուց Կոմիտաս Վարդապետի Կրունկը։

Վարչապետ Էպիի կողքին ներկայ էին Պրիթիշ Գոլոմպիայի աւելի քան 20 նախարաներ եւ խորհրդարանի անդամներ, ինչպէս նաեւ տեղական լրատուամիջոցներու լրագրողներ։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ