Ներքին 1 տարի առաջ - 17:10 18-04-2025

Երևանում մի գիշերում նույն շենքի բակից գողացել են մի քանի ավտոմեքենաների կողային հայելիներ. shamshyan.com

Ապրիլի 8-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Հանրապետության փողոցի 76/1 հասցեի բակում կայանված ավտոմեքենաներից գողացել են կողային հայելիների ապակիներ։

Օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ ապրիլի 7-ի՝ ժամը 20։00-ից մինչև ապրիլի 8-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում նշված հասցեում կայանված «Hyundai» և թվով 4 «Lexus» մակնիշի ավտոմեքենաների կողային հայլիների ապակիները բացակայում են:

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել են Տավուշի մարզի բնակիչներ 30-ամյա Ատոմ Հաթամյանը և 37-ամյա Կարեն Գրիգորյանը, որոնց հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ