Ուղիղ եթեր
Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:48 17-04-2025

ՌԴ-ն փակում է Արցախի հարցը, Բայրամովի և Միրզոյանի «օգտակար» հանդիպումը. Ամփոփ լուրեր. Արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 17-ի միջազգային կարևոր լուրերը:

Կարծում ենք՝ օպտիմալ լուծում կլիներ, եթե Երևանն ու Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ համապատասխան համատեղ առաջարկով հանդես գան։ Այս մասին իր այսօրվա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այն բանից հետո, երբ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները 2022-ի փետրվարին դադարեցրին շփումը ռուս համանախագահի հետ, երբ2022-ի հոկտեմբերին ՀՀ-ն Պրահայում Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մասին և երբ 2023-ի աշնանն իրավիճակը կտրուկ փոխվեց, ԵԱՀԿ ՄԽ-ն կորցրեց իր արդիականությունը ու պետք է լուծարվի»,- ասել է Զախարովան։
Նա նաև հավելել է, որ Մոսկվան պատրաստ է իր հարթակը տրամադրել հայ-ադրբեջանական բանակացությունների և խաղաղության պայմանագրի ստորագրման համար:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ապրիլի 17-18-ին, ի թիվս այլնի, քննարկելու են իրավիճակը Հարավային Կովկասում
«Ապրիլի 17-18-ն Իրանի արտգործնախարարության ղեկավարն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, նա բանակցություններ կվարի իր ռուս գործընկերոջ հետ: Նրանք կշարունակեն կարծիքների մանրակրկիտ փոխանակումն արդի միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, ներառյալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, Սիրիայում, Հրավային Կովկասում և Կասպից ծովում իրադրությունը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Մոսկվա, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։
Ավելի վաղ Արաղչին ասել էր, որ իր այցի հիմնական նպատակը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի գրավոր ուղերձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցելն է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը