Ներքին 1 տարի առաջ - 20:04 17-04-2025

Բաքուն շարունակում է յուրացնել Արցախի մշակութային ժառանգությունը՝ նշելով աղվանա-ուդիական գաղափարը

Monument Watch. Վերջին երկու տարիներին ադրբեջանական կողմը նպատակաուղղված կերպով առաջ է տանում այսպես կոչված աղվանից եկեղեցու վերականգնման գաղափարը: Այս գործընթացը մեկնարկել էր դեռևս 2020 թվականից, երբ Արցախի տարածքների մի մասի օկուպացիայից հետո ադրբեջանական կողմը սկսեց պարբերաբար կազմակերպել ուդիական համայնքի ներկայացուցիչների այցերը հայկական սրբավայրեր՝ դրանք ներկայացնելով որպես աղվանա-ուդիական սրբավայրեր և հոգևոր կենտրոններ: Առաջնային թիրախում հայտնվեց Դադիվանքը:

Սկսած 2020 թվականից ուդիական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլին և համայնքի այլ ներկայացուցիչներ սկսեցին հարցազրույցներ տալ՝ թիրախավորելով Հայ Առաքելական եկեղեցին և նպատակ ունենալով հիմնավորել, որ աղվանից եկեղեցին նպատակաուղղված կերպով իբր վերացվել է հենց հայ եկեղեցու պահանջով, որն էլ 19-րդ դարում այս գործընթացից հետո իբր սեփականել է Ղարաբաղում գտնվող աղվանա-ուդիական սրբավայրերը: Հայտարարվեց, թե իբր հայկական կողմը դեռևս 19-րդ դարում վերացրել է աղվանական եկեղեցու արխիվային փաստաթղթերը և այս գործում ունեցել է ռուսական կայսերական իշխանությունների օժանդակությունը: Այս ուղեկցվում են ադրբեջանցի պատմաբանների մեկնաբանություններով:

Աղվանից եկեղեցու վերականգնման գործընթացում սկսեցին մշակել տեսական հիմքեր, որոնք վերաբերում են եկեղեցական ճարտարապետությանը, խաչի պատկերագրությանը: Նկատելի է, որ դա արվում է հենց Ռոբերտ Մոբիլիի կողմից, ում աջակցում է ադրբեջանական իշխանությունը: Նման քարոզչության թիրախում է գտնվում ոչ միայն օկուպացված Արցախի հայկական մշակութային ժառանգությունը, այլ նաև՝ Սյունիքինը (https://www.facebook.com/share/p/1AU1myoBf8/): Արցախում քարոզչական հարձակման թիրախում հայտնվեցին ի մասնավորի Գանձասարի, Ամարասի վանքերը, Դադիվանքը, Ծիծեռնավանքը:

Քարոզչական այս քաղաքականության մեջ փորձ է արվում ներգրավել նաև արտասահմանյան լրատվականներին՝ հատկապես նրանց, որոնք ներկայացնում են պաշտոնական եկեղեցական կառույցները:

Դրանցից մեկը «L'Osservatore Romano» Վատիկանի պաշտոնաթերթն է: Վերջերս աստեղ հրապարակվեց նոր հոդված, որտեղ բացի ադրբեջանական քարոզչության հայտնի նարատիվների կրկնումից հնչեց մի թեզ, ըստ որի՝ Դադիվանքը աղվանա-ուդիական եկեղեցու Վատիկանն է, աղվանից եկեղեցու հիմքը: Որպես սրբության կատարյալ ապացույց շեշտվում է, թե իբր այստեղ են թաղված սուրբ Թադեի մասունքները։ Այսպիսով, ադրբեջանական կողմը փորձ է անում աղվանա-ուդիական անվանվող եկեղեցու վերականգնման համար գտնել նաև դավանական հիմք, ըստ որի՝ այդ եկեղեցին հիմնադրել է սուրբ Թադեն (https://caliber.az/en/post/italian-newspaper-explores-azerbaijan-s-ancient-albanian-churches):

Օրինաչափ է, որ ադրբեջանական կողմը աղվանա-ուդիական եկեղեցու գաղափարը առաջ է տանում ոչ թե Բուն կամ Կովկասյան Աղվանքից հիմնավարումներ բերելով, այլ առաջին հերթին Արցախի հայկական մշակութային ժառանգության յուրացման հաշվին:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո