copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 22:48 15-04-2025

Դատախազությունը կբողոքարկի Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած արցախցու արդարացման վճիռը

Դատախազությունը կբողոքարկի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվող արցախցի 72-ամյա Ալբերտ Առստամյանին արդարացնելու դատական ակտը։

Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Դատական ակտը ստանալուց հետո վերաքննիչ բողոք կներկայացվի։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին արդարացման վճիռ կայացվեց Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած արցախցու գործով: