Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 15-04-2025

Փաշինյանը թալանը չի վերադարձնում, դա կինո ա․ հարցում

Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոստանում է, որ հետ է վերադարձնում նախկինների տարած թալանը։ 7 տարիների ընթացքում, նա շարունակ խոսում է այդ մասին, սակայն տեսակետներ կան, որ դա պարզապես շոու է ձայներ ստանալու համար։

Նշենք, որ իր ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանը հատիկ առ հատիկ անունով շարք է սկսել, որտեղ պարբերաբար ներկայացնում է, թե ինչ է վերադարձվել պետությանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ Նիկոլ Փաշինյանն իսկապես վերադարձնու՞մ է թալանը, թե՞ դա աչքակապություն է»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ դա աչքակապություն է։ Եղան քաղաքացիներ, որոնց կարծիքով՝ Փաշինյանն իսկապես վերադարձնում է թալանը։

«Էդ կինո ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Փաշինյանը չի վերադարձնում թալանը։ «Աչքակապություն է»,- նշեց նա։

«Տո սաղի մաման թաղեմ»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ ոչինչ չի վերադարձվում, հակառակ դեպքում՝ երկրի իրավիճակը կբարելավվեր։ «Չի վերադարձվում համենայնդեպս, պայմանները լավանային»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի