Անթալիայի «առաջին ծիծեռնակները». խաղաղության պատրանքն ու գնդակոծված Խնածախը
copy image url

Անթալիայի «առաջին ծիծեռնակները». խաղաղության պատրանքն ու գնդակոծված Խնածախը

Միտք Ներքին Արտաքին 16 ժամ առաջ - 16:00 15-04-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ապրիլի 11-13-ը կայացավ Անթալիայի դիվանագիտական ֆորումը, որին հերթական անգամ մասնակցում էր Հայաստանը։

Չնայած ՔՊ-ականների լավատեսությանը, թե նման հանդիպումներն ու քննարկումները նպաստում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, այնուամենայնիվ ֆորումը մեծ հաշվով ոչինչ չտվեց, և հայ պաշտոնյաները Թուրքիայի զբոսաշրջային մայրաքաղաքից ձեռնունայն վերադարձան։

Առիթներ ունեցել ենք պնդելու՝ Թուրքիան և Ադրբեջանը մտադիր չեն Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, հատկապես Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, իսկ Անթալիայի ֆորումը վերահաստատեց այս իրողությունը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը ևս ունի այն գիտակցումը, որ Հայաստանում քաղաքական փոփոխություններն անխուսափելի են և նոր իշխանությունը կարող է պարզապես առ ոչինչ չանաչել Նիկոլ Փաշինյանի որոշումները, ուստի Անկարան և Բաքուն հակված են պայմանավորվել նոր իշխանությունների հետ, որը լեգիտիմության ճգնաժամ չի ունենա։ Բնականաբար նախքան նոր իշխանության ձևավորումը ինչպես Թուրքիան, այնպես էլ Ադրբեջանը կձգտեն Նիկոլ Փաշինյանից կորզել առավելագույնը՝ այդպես էլ չստորագրելով այն բաղձալի փաստաթուղթը, որի վրա գրված կլինի խաղաղության պայամանագիր կամ համաձայնագիր, իսկ Հայաստանի դեռևս գործող վարչապետն վերարտադրվելու ակնկալիքով այն կպտտեր մարզերով։

Անթալիայից ձեռնունայն վերադառնալու իրողությունը կարծես չի ազդել ՔՊ-ականների լավատեսության վրա։ Այս օրերին նրանք տարբեր լրատվամիջոցների տաղավարներից շարունակում են հանրությանը լավատեսություն ներշնչել, որ մոտ ապագայում խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է, իսկ «հպարտ քաղաքացիները լավ են ապրելու»՝ չընդունելով այն պարզ ճշմարտությունը, որ հակառակ կողմը նման պատրատակամություն չունի, իսկ խաղաղություն միակողմանի չի հաստատվում։ Իշխանականները որպես մեծ ձեռքբերում մատնանշում են Անթալիայում թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների հետ կայացած հանդիպումները, որոնք մեծ հաշվով Հայաստանին ոչինչ չեն տալիս, քանի որ կարգավորման գործընթացն առաջ չի շարժվում, Հայաստանին ներկայացվող պահանջ-նախապայմաններն էլ միայն աճում են։

Մինչ իշխանականները շարունակում են հանրությանը լավատեսություն ներշնչելու ջանքերը, Անթալիայից «առաջին ծիծեռնակները» հասան Հայաստան։ Երեկ հայտնի դարձավ, որ կիրակի երեկոյան, երբ Անթալիայի ֆորում չէր էլ ավարտվել, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը։ Բարեբախտաբար միջադեպի հետևանքով Հայաստանը կորուստներ չէր ունեցել։ Պաշտպանական գերատեսչությունը հանդես եկավ հերթական հերթապահ հայտարարությամբ՝ Ադրբեջանին կոչ անելով հետաքննել միջադեպը և պարզաբանումներ ներկայացնել։ «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- հայտնել էին ՊՆ-ից՝ հերթական անգամ հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ գործարկել, ինչին Ադրբեջանն առ այսօր չի արձագանքել։ Ինչպես ակնկալվում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մերժեց Հայաստանի առաջարկը, իսկ Խնածախը գնդակոծելու տեղեկությունը «ապատեղեկատվություն» որակեց։ «Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացում քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա»,- այսպես էր արձագանքել Բաքուն՝ պնդելով, թե, իբր ադրբեջանական բանակը «համարժեք միջոցներ է ձեռնարկում միայն հայկական զինված ուժերի սադրանքներին ի պատասխան»։

Այսպիսով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության հաստատումը շարունակում է անիրատեսական մնալ, իսկ Խնածախի գնդակոծված մշակույթի տունը լավագույնս խորհրդանշում է այն խաղաղությունը, որը կարող է ապահովել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Փաստացի թուրք-ադրբեջանական տանդեմին շարունակաբար կատարվող ռևերանսներն ու քծնանքի դրսևորումները՝ այդ թվում Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցությունը, ոչ միայն չեն մոտեցնում խաղաղությունը, այլև հեռանկարն ավելի մշուշոտ են դարձնում։

Կարճ ասած՝ ՔՊ-ական խաղաղության օրակարգն արդեն սպառվել է։ Հայաստանում իրական և արժանապատիվ խաղաղություն խաղաղություն կարող է հաստատվել բացառապես իշխանափոխությունց և Ադրբեջանի հետ առկա ուժային անհավասարակշռությունը հնարավորինս չափ մեղմելուց հետո։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

17:19 Ամուսինները տանը հանկարծամահ են եղել․ նախնական տվյալներով՝ մարինացված վարունգից․ ՆԳՆ
22:21 Շմոլ գազ, ոչ թե թթու վարունգ․ նոր մանրամասներ՝ Տավուշում ամուսինների մահվան դեպքից
22:00 6 անշարժ գույք, 3 մեքենա, 30 մլն դրամ և 20 հազար դոլար անկանխիկ, 33․8 մլն եկամուտ․ Վարդենիսի համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը
16:18 Եթե մի գեղեցիկ օր Մինգեչաուրը վթարվի, ապա մոտ 10 000 քառ․ կմ տարածք կհայտնվի ջրի տակ
10:10  Արցախցին եկել է հանգստանալու, զորանալու և կրկին հետ գնալու, Արցախի էջը չի փակվել․ Կարապետ Պողոսյան
16:10 Կանայք, տղամարդիկ, ապա ընտանիքները․ Աննա Հակոբյանի ընթրիքը կարժենա մինչև 3,5 մլն դրամ
14:46 Ժողովուրդ ջան, մենք թողնում ենք, գնացեք, ում ուզում եք՝ ընտրեք ու վայելեք. բայց չեք վայելելու
15:00 Ապրիլի 24-ին կայցելենք Ծիծեռնակաբերդ, բայց ջահերով երթին չենք մասնակցի․ հարցում
12:00 Մարդիկ ատամները չլվանան, հոտ գա՞․ առանց այն էլ Փաշինյանի ատամները լավը չեն․ հարցում 
22:35 «Կրթվելը նորաձև է» արշավը Սյունիքում. հավաքել են հեռախոսները, ստուգել պայուսակներն ու գրպանները