Մամուլ 1 տարի առաջ - 08:28 15-04-2025

Սյունիքի համայնքապետերը ջերմ շփվել են Փաշինյանի հետ, ճաշել միասին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Փաշինյանը Սյունիք այցի ընթացքում ջերմ ընդունելության է արժանացել երբեմնի ընդդիմադիր համայնքապետերի կողմից։ Թե՛ Կապանի ղեկավար Գեւորգ Փարսյանը, թե՛ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, թե՛ Քաջարանի՝ Մանվել Փարամազյանը, սկզբից մինչեւ վերջ ուղեկցել են վարչապետին, իսկ ուրբաթ երեկոյան Կապանի «Քարավան» ռեստորանում մասնակցել ճաշկերույթի, որին ներկա են եղել նաեւ մարզպետը, տեղակալները, սյունեցի ՔՊ-ական պատգամավորները, համայնքապետերը։ Ռեստորանում մնացել են մինչեւ ուշ գիշեր, ապա վարչապետին ճանապարհել են Մեղրի, որտեղ նա կնոջ հետ գիշերել է «Ցենտրալ» հյուրանոցում։

Հիշենք․ նախորդ այցի ժամանակ Փարսյանը հատուկ չէր մնացել քաղաքում, որ չշփվեր Փաշինյանի հետ, իսկ այս անգամ հետեւել է Առուշանյանի եւ Փարամազյանի օրինակին, որ խնդիրներ չունենա։ Հիշեցնենք․ նրա ընտանիքի հետ կապված վարույթներ կային, եւ հետապնդումներով իշխանությունը հասել է իր նպատակին` եւս մի անհնազանդ քաղաքապետի է հնազանդեցրել:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը

Ձեզ գուցե հետաքրքրի