Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 15:00 15-04-2025

Ապրիլի 24-ին կայցելենք Ծիծեռնակաբերդ, բայց ջահերով երթին չենք մասնակցի․ հարցում

Ապրիլի 24-ին մենք հիշատակում ենք 1915-ի իրագործված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին։ Այս տարի Հայոց ցեղասպանության 110-ամյա տարելիցն է։ Ամեն տարի ապրիլի 23-ին անցկացվում է ջահերով երթ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ապրիլի 24-ին այցելելո՞ւ եք Ծիծեռնակաբերդ։ Ջահերով երթին մասնակցելո՞ւ եք»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ կայցելի Ծիծեռնակաբերդ, բայց չի մասնակցի ջահերով երթին։

«Իհարկե այցելելու եմ Ծիծեռնակաբերդ, ջահերով երթին չեմ մասնակցի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դեռ չգիտի՝ կմասնակցի ջահերով երթին, թե ոչ։

«Անպայման այցելելու եմ Ծիծեռնակաբերդ, բայց այս պահին չեմ կարող պատասխանել կմասնակցեմ ջահերով երթին, թե ոչ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ չի այցելի։ «Ոչ մի տեղ էլ չեմ գնա, ինչով գնամ, թոշակ ա բարձրացնու՞մ, որ գնամ ինչ-որ տեղ»,- վրդովված նշեց նա։

«Իհարկե գնալու եմ Ծիծեռնակաբերդ, ջահերով երթն էլ տեսնենք, ոնց կստացվի»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան