Ներքին 1 տարի առաջ - 21:49 14-04-2025

Hummer-ս վաճառել եմ, Toyota Land Cruiser եմ առել. ՔՊ-ական համայնքապետը հերքում է, որ գործարքի դիմաց մեքենա է նվեր ստացել

Արթիկ խոշորացված համայնքի Տուֆաշեն բնակավայրի բնակիչները Oragir.News-ին հայտնել էին, որ իրենց գյուղի արոտավայրերը Արթիկ խոշորացված համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի ձեռքով տրվել են Նոր կյանք գյուղի բնակիչ Ռաֆիկ Պետրոսյանին, ով զբաղվում է հանքարդյունաբերությամբ։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ` Ռաֆիկ Պետրոսյանը այս գործարքի դիմաց Անան Ոսկանյանին է նվիրել Toyota Land Cruiser մեքենա։ Նշենք, որ Անան Ոսկանյանը, ով գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է 2021 թվականից ընտրվել է Արթիկ խոշորացված համայնքի ղեկավար։

Oragir.News-ը տեղեկության վերաբերյալ փորձել է մեկնաբանություն ստանալ գեներալ Մանվել Գրիգորյանի ՔՊ-ական սանիկից։

«Ես նախկինում «Hummer» մեքենա եմ ունեցել, վաճառել եմ ու էս մեքենան եմ առել։ «Hummer»-ի փողը տվել եմ, ընկերներս դրսից բերել են։ Ինչ մնում է Ռաֆիկ Պետրոսյանին, ապա ասեմ, որ Ռաֆիկ Պետրոսյանին չեմ ճանաչում, առիթ չեմ ունեցել հետը անձնապես շփվելու։ Իմ մեքենան աղերս չունի Ռաֆիկ Պետրոսյանի հետ, զավեշտալի է։ Արոտավայրերի հետ կապված գործարք չկա, ես երբ ընտրվել եմ խոշորացված համայնքի ղեկավար, էդ ժամանակ ինքը հանքարդյունաբերությունով էր զբաղվում։ Քարհանքի տարածքը ես չեմ տրամադրել, նմանատիպ հանք ինքը Արթիկում էլ ունի»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց Արթիկ խոշորացված համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը։

Արթիկ խոշորացված համայնքի ղեկավարը պնդում է, որ իր ամենագնացը ձեռք է բերել իր «Hummer» մեքենայի վաճառքի գումարով։ Ուկրաինայի Օդեսա քաղաքից են ընկերները բերել Հայաստան։

Ընդգծել է, որ նվերի մասին խոսք չկա և ինքը պատրաստ է ներկայացնել փաստաթղթային հիմնավորումներ։ Ոսկանյանի խոսքով` օրենքով սահմանված կարգով աճուրդ է եղել և Ռաֆիկ Պետրոսյանը իր հանքի հարակից տարածքը վարձակալել է։

Ռաֆիկ Պետրոսյանը երկրաբանական հետազոտություն պիտի կատարեր այդ հատվածում, բայց հանրային լսումների ժամանակ բնակիչները բացասական արձագանք են տվել երկրաբանական հետազոտություն անցկացնելու վերաբերյալ, և Արթիկի համայնքապետարանն, հաշվի առնելով հանրային լսման արդյունքները, այնտեղ աշխատանքներ չի թույլատրել, որպեսզի իրականացվի։

Արթիկի համայնքապետի խոսքով` այսքանով սահմանափակվել է խոսակցությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով