Ներքին 1 տարի առաջ - 10:26 14-04-2025

Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. կա վիրավոր. հայտնաբերվել է կրակոցի հետքով «Cadillac». shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումատակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում կրակոցներ են հնչել և կա տուժած քաղաքացի:

Բժիշկները տեղում Մաշտոցի պողոտայում կայանված վրացական համարանիշներով «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի մեջ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել մի քաղաքացու, ապա նրան տեղափոխել Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:

Վերջինը ունեցել է գլխի ճակատային շրջանում հրազենային վիրավորում և եղել է անգիտակից վիճակում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Մաշտոցի պողոտա 15 շենքի դիմաց կրակոցներ են հնչել, որի ժամանակ վնասվել է ոչ միայն «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, այլև կայանված «Jeep» մակնիշի ավտոմեքենան:

Մինչ կժամանեին քրեական ոստիկանները, պարեկներ Արման Բագրատյանը, Դավիթ Հակոբյանը և Լևոն Միքայելյանը դեպքի վայրից մոտ 20-30 մետր հեռավորության վրա տարբեր հատվածնեում հայտնաբերել են «Մակարով» ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճներ, 4 գնդակ, արնանման հետքեր:

Դեպքի փատով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են դեպքի հանգամանքները, վնասված ավտոմեքենաների սեփանակատերերի, վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին