Ուղիղ եթեր
Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 20:30 12-04-2025

Քանի դեռ «դիրեկտորն» առաջին դասարանում է, տնտեսությունը չի զարգանա․ հարցում

Օրերս ընդունելով արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե տնտեսական ակտիվության միտումները պահպանվում են, իր կառավարության քայլերն էլ միտված են տնտեսության կայուն աճի պահպանմանը։ Նույն օրը վիճակագրական կոմիտեն տարվա առաջին երկու ամիսներն ամփոփող զեկույց էր ներկայացրել, փաստելով՝ ամբողջ երկրում արտադրության ծավալների երկնիշ անկում կա։ Փաստացի՝ հակասություն տնտեսության մասին Նիկոլ Փաշինյանի ու վիճակակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալներում։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ « Ձեր կարծիքով, տնտեսությունը զարգանո՞ւմ է, թե՞ հետընթաց է ապրում»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ Հայաստանում տնտեսությունը չի զարգանում, որոշներն էլ հակառակը պնդեցին։

«Էս երկրում ինչ տնտեսություն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դժվարանում է պատասխանել։ «Ինչպես Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասեց, մենք դեռ առաջին դասարանում ենք, քանի դեռ «դիրեկտորն» ինքն ա, իհարկե առաջին դասարանում կմնանք»։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ ամեն բան կանգնած է մեր երկրում։

«Այս պահին չի զարգանում, որովհետև ամեն ինչ կանգնած ա ոնց հասկանում եմ»,- ասաց նա։

«Իհարկե զարգանում ա՝ մեծ քայլերով»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ մեր երկրում տնտեսություն չկա։

«Չի զարգանում, ուր է տնտեսություն, որ զարգանա»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան