Ներքին Միտք 1 տարի առաջ - 14:42 11-04-2025

Ալամ աշխարհի դոկտոր-պրոֆեսոր Շիրինյանն առաջարկում է քրգործերով անցնողներին զրկել ընտրվելու իրավունքից

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ժուկով-ժամանակով ժողովրդավարության մի բաստիոնում ալամ աշխարհի դոկտոր-պրոֆեսոր-լուբրիկանտ մեկ և միակ Լևոն Շիրինյան ա լինում։ Հանրային հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս, նա, որպես ժողովրդավարության պաշտպանության միջոց, առաջարկում ա քրեական գործերով անցնող քաղաքացիներին զրկել ընտրվելու իրավունքից։

Մի անգամ էլ՝ էս մարդը իրան դիրքավորում ա քաղաքագիտության մտքի գիգանտ, քաղաքագիտություն ա ուսուցանում նոր կյանք մտնող սերնդին։ ՈՒ առաջարկում ա որպես ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ միջոց կիրառել ժամանակակից բոլոր բռնապետերի ձեռքի ամենօրյա գործիքը՝ քրեական գործերով քաղաքական մրցակիցներին չեզոքացնելը։ Բայց նույնիսկ աշխարհի մեր կողմերի բռնապետերի մտքով չէր անցել քրեական գործի առկայությունը որպես ընտվելու իրավունքից զրկելու հիմք դարձնել։ Դա միայն մեր դոկտոր-պրոֆեսորների երևակայությունը կարող ա ձգել։

Ամեն ինչ ավելի ճղճիմ ա դառնում, երբ գիտես՝ էդ բռնապետություններին հատուկ գործելաոճը կիրառելու առաջարկը նրա համար ա, որպեսզի ի՛ր համար ճանապարհ հարթի, քանի որ մրցակցային պայմաններում նրան մենակ, թե դաշինքներով ոչ մի կերպ չի հաջողվում ԱԺ մտնելու անցողիկ շեմը հաղթահարել»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով