Ներքին 1 տարի առաջ - 16:05 10-04-2025

Որոշ շրջանակներ մի նոր «ցնցող բացահայտում» են «գտել» ու հերթական ֆեյք լուրն են փորձում ստեղծել. Լևոն Քոչարյան

ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը գրել է.

«Որոշ շրջանակներ, իրենց հին աշխատաոճին հավատարիմ, երեկվանից մի նոր հատվածական «ցնցող բացահայտում» են «գտել» Վիկիլիքսում ու ամբողջ տեղեկանքից ընդամենը մի քանի տող տեղադրելով՝ հերթական ֆեյք լուրն են փորձում ստեղծել։

Պարզապես հիշեցման կարգով՝ վիկիլիքսյան այդ տեղեկանքում վերարտադրված են ամենաթրքամետ-ադրբեջանամետ գործչի՝ Մեթյու Բրայզայի ընկալումները։ Սակայն, նույնիսկ այդ պարագայում, տեղեկանքին ամբողջական ծանոթացումը դիվանագիտության մասին փոքր-ինչ պատկերացում ունեցող մարդու մոտ միայն հիացմունք կարող է առաջացնել այն կարողությունների և դիրքորոշումների վերաբերյալ, որ այդ ժամանակ Հայաստանն ուներ՝ թե՛ հարևան Իրանի հետ հարաբերությունների, թե՛ Արցախի հարցում, թե՛ Հայաստանի ներքին գործերին որևէ միջամտություն թույլ չտալու, թե՛ սփյուռքի հետ հարաբերությունների և թե՛ հայ-թուրքական հարաբերությունների և դրանում ԱՄՆ կողմից առաջ տարվող թեզերի վերաբերյալ։

Տարատեսակ մանիպուլյացիաներն արմատից կանխելու համար պարզապես հիշեցնեմ, որ 1998-2008 թվականներին նաև մեր պետական դիրքորոշման արդյունքում շուրջ մեկուկես տասնյակ պետություն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ընգրկված է եղել արտաքին քաղաքական առաջնահերթությունների ցանկում, իսկ թուրքական բոլոր անիմաստ առաջարկները բախվել են հայկական պետական ընկալումների կուռ դիրքորոշմանը։

Բոլոր հետաքրքրվողների համար կտեղադրեմ շատ հատվածային և մանիպուլյատիվ շրջանառվող տեղեկանքի ամբողջական տեքստը, առանց որևէ մեկնաբանության։ Պարզապես համադրեք շրջանառվող հատվածը՝ ուղեկցվող կեղծիքով և բուն տեղեկանքը՝ ամբողջությամբ։

Որ ոմանք սկսել են Վիկիլիքսն ուսումնասիրել, դա լավ է, վստահ եմ՝ այդտեղ դեռ շատ բան կա, որ պետք է նաև մեր հանրությունն իմանա 1998-2008 թվականների մեր պետության ամուր դիրքորոշման մասին։ Այն մասին, որ ժամանակին Հայաստանի անունից բանակցել են մարդիկ, որոնք հասկանում էին՝ ինչ է պետությունը, պետական շահը և պետական մտածողությունը։ Մի բան որին, ցավոք, վաղուց կարոտ է հանրությունը։

Դիվանագիտական տեղեկանքները բանակից ազատվելու համար սեփական մոր վրա գրված ցուցմունք չեն, դրանք հասկանալը պահանջում են սթափ ընկալում, ինչը դասալիքներին հասու չէ»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ