Աննա Հակոբյանը ներողություն չի խնդրում, Միրզոյանն ու Ռուբինյանն էլի Անթալիա կգնան․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 20:50 09-04-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 9-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը ընդունել է իր սխալը, սակայն ներողություն չի խնդել։ «Արդեն 4 տարուց ավելի հայկական բոլոր հնարավոր հարթակներով շրջանառվում էր մի տեքստ, որի տակ որպես հեղինակ գրվում էր Հրանտ Մաթեւոսյանի անունը։ Այս չորսուկես տարվա ընթացքում ոչ ոք չէր կասկածում դրա ճշգրտությանը, եւ առավել եւս ոչ մի բանասեր, կամ գրականագետ, կամ գրողի ընտանիքի որեւէ անդամ չէր հայտարարում, որ այդ տողերի հեղինակը ոչ թե Հրանտ Մաթեւոսյանն է, այլ՝ Վանո Սիրադեղյանը։ Չէր հայտարարում, որովհետեւ մեր միջավայրում նորմալ էր նայել եւ չտեսնելը, կարդալ եւ չնկատելը, լսել, բայց չլսելը։ Կամ, եթե հայտարարվել էր, ապա չի տարածվել, որովհետեւ մեր միջավայրում նման «աննշան դետալները» էական չեն համարվել»,- իր ֆեսյբուքյան գրառման մեջ գրել է Հակոբյանը՝ շեշտելով՝ «Կրթվելը նորաձև է» շարժման նպատակը տողերի, վերագրերի, հեղինակների, տեքստերի, մտքերի, փաստերի, բառերի իմաստների մեջ խորանալն ու դրանք ճիշտ ըմբռնելը մեզանում նորաձեւ դարձնելն է։ Հիշեցնենք, որ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» ծրագրի հանդիպումներում Աննա Հակոբյանի բանախոսության ժամանակ էկրանին ցուցադրվել է Հրանտ Մաթևոսյանի նկարն, ու իբրև թե, գրողի խոսքը, որի հեղինակն իրականում Վանո Սիրադեղյանն է։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից: Հաղորդվում է, որ Արարատ Միրզոյանն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ներառված են Անթալիայի միջազգային դիվանագիտական ֆորումի մասնակիցների ցանկում: Ֆորումը կանցկացվի ապրիլի 11-13-ը «Դիվանագիտության վերականգնումը մասնատված աշխարհում» կարգախոսով՝ Էրդողանի հովանու ներքո։ Ակնկալվում է, որ դրան կմասնակցի շուրջ 4,800 ներկայացուցիչ148 երկրից, այդ թվում՝ 18-ը՝ պետությունների ղեկավարների մակարդակով։ Հիշեցնենք՝ Հայաստանը 2022 թվականից մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

ԱԺ աշխատակազմը դրական եզրակացություն է տվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի մասով Էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նրա խոսքով՝ հարցն առաջիկայում կընդգրկվի Ազգային ժողովի քառօրյայի օրակարգում, եւ ինքը այս հարցով զեկույցով է հանդես գալու: Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը մարտի 20-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ նախ կոշտ տոնով պահանջել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հեռանալ իր կողքից, ապա ասել՝ «գնա շրթունքներդ մաքրի»: Դրանից հետո լրագրողները էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջով ստորագրահավաք էին սկսել:

ԱՄՆ Կոնգրեսի 25 անդամներերից բաղկացած հայկական հարցերով հանձնախումբը երկկուսակցական ազդեցիկ նամակ է ուղարկել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլցին՝ պահանջելով նպաստել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ բանտարկյալների ազատ արձակմանը և Հարավային Կովկասում ամերիկյան ներգրավվածության ընդլայնման շրջանակում ամրապնդել ԱՄՆ քաղաքականությունը՝ պաշտպանելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։ Նամակը, որի ստորագրումն առաջնորդել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներ Ֆրենկ Փալոնը, Դեյվիդ Վալադաուն, Բրեդ Շերմանը և Գաս Բիլիրակիսը, ուղարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցման մասին վերջին հայտարարությունների խորապատկերին, երբ ադրբեջանական կողմը պահանջում է փոփոխություններ Հայաստանի Սահմանադրությունում և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում: Նամակը վճռական ներգրավածության կոչ է անում ամերիկյան ղեկավարությանը՝ դադարեցնելու ադրբեջանական ագրեսիան և հաղթահարելու Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու խոչընդոտները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ
23:55 37-ամյա օտարերկրացին Բագրատաշենի անցկակետից տեղափոխվել է բաժին