Արտաքին 1 տարի առաջ - 20:36 09-04-2025

ՌԴ-ն ու Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ռազմավարական գործընկերության և դաշնակցության համատեքստում ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների: Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկել են Կասպյան տարածաշրջանում փոխգործակցության հարցեր։