Մամուլ 1 տարի առաջ - 08:23 08-04-2025

Նեթֆլիքսով Վազգեն Սարգսյանի ֆիլմը կցուցադրվի․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Վազգեն Սարգսյան. վերջին սպարապետը» ֆիլմը հայկական «պռակատում» ռեկորդ է սահմանել` 28 օրում մոտ 130 հազար մարդ է դիտել, եւ դա՝ միայն Երեւանում: Հայկական ֆիլմերից ոչ մեկը նման հետաքրքրություն չէր առաջացրել, եւ դեռ շարունակվում է հոսքը․ բոլոր կինոթատրոններում ֆիլմը ցուցադրվում է, եւ տոմսերը սպառվում են ամբողջությամբ: Մենք տեղեկացանք, որ ֆիլմն արդեն թարգմանվել է անգլերեն, եւ արտադրողներն այժմ բանակցում են «Նեթֆլիքս» ֆիլմերի համաշխարհային ընկերության հետ` նրա ֆիլմացանկում Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմի ցուցադրությունն ընդգրկելու համար: Բացի այդ, ֆիլմը ներկայացվել է տարբեր միջազգային փառատոների` որպես մրցութային ֆիլմ: Տեղեկացանք նաեւ, որ ֆիլմը նկարահանած Genetic Production ընկերությունը պատրաստվում է շարունակել մեր ազգի հերոսական կերպարների մասին ֆիլմարտադրությունը, եւ այժմ քննարկում են մյուս ֆիլմի հերոսի ընտրության հարցը: Մեր տեղեկություններով` բանակցում են հաջորդ ֆիլմն ազգային հերոս Մոնթեի մասին նկարահանելու վերաբերյալ: Չնայած Մոնթեի մասին տեղեկություններն ավելի սակավ են, քան Վազգեն Սարգսյանի մասին տեղեկություններն ու փաստական տվյալները, բայց պրոդաքշընում համոզված են, որ Մոնթեի մասին էլ ոչ պակաս հաջող ֆիլմ են նկարելու:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան