Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:07 07-04-2025

Փաշինյանը Իջևանում ազգային արխիվի մասնաճյուղը լուծարել է, իջևանցիները ստիպված են Դիլիջան և Վանաձոր հասնել

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Իջևանում ազգային արխիվի մասնաճյուղը լուծարել է, իջևանցիները ստիպված են Դիլիջան և Վանաձոր հասնել

Իջևան քաղաքի բնակիչներից բողոք եմ ստացել, որ Իջևանում Հայաստանի ազգային արխիվի Տավուշի մարզային մասնաճյուղը լուծարվել է, Իջևան խոշոր համայնքի բնակիչները արխիվից խորհրդատվություն, տեղեկանք ստանալու համար ստիպված են 34 կմ ճանապարհ կտրել, հասնել Դիլիջան, կամ ավելի հեռու՝ Վանաձոր։

Իջևան քաղաքում, «Հայփոստի» շենքի առաջին հարկում, սոցիալական տարբեր տարբեր ծառայություններ մատուցող աշխատողների շարքում նաև ազգային արխիվի աշխատող կար, ով քաղաքացիներից դիմումներ էր ընդունում, սակայն մի քանի ամիս առաջ նրան ազատել են աշխատանքից, այդ ծառայությունն այլևս չի գործում։

Իջևանի բնակիչները նաև մտավախություն հայտնեցին,որ արխիվը Իջևանից Վանաձոր տեղափոխելուց հետո արխիվային փաստաթղթեր կարող են կորչել։

Այս խնդիրների վերաբերյալ հեռախոսազրույց ունեցա ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ մոնիթորինգի և վերլուծության բաժնի պետ Հայկ Հովհաննիսյանի հետ։

Նա հայտնեց, որ 2021թվականին կառավարության որոշմամբ ազգային արխիվի մի քանի մարզային մասնաճյուղեր, այդ թվում՝ Տավուշինը, լուծարվել են, Իջևանում արխիվը գտնվում էր շենքային ոչ բավոք պայմաններում, տարածքը վարձակալությամբ էր վերցված։

Հ․ Հովհաննիսյանն ասաց, որ Վանաձորում արխիվային փաստաթղթերը շենքային լավ պայմաներում, հուսալի են պահպանվում, հավելեց, որ Տավուշի սահմանամերձ Բերդ և Նոյեմբերյան համայնքներում արխիվի ծառայությունը գործում է։

Նա հայտնեց նաև, որ Իջևան համայնքի բնակիչները կարող են համացանցի միջոցով օգտվել արխիվի ծառայությունից, էլեկտրոնային նամակով արխիվային փաստաթղթերի պահանջ ներկայացնել, համապատասխան վճար մուծելով՝ ստանալ «Հայփոստի» միջոցով, ծրարով, իրենք մտադիր են այդ ավելի ընդլայնել համագործակցությունը «Հայփոստի» հետ։

Հ․ Հովհաննիսյանը բարյացակամ ձևով հարցերիս պատասխանեց, պարզաբանումներ արեց, սակայն Ազգային արխիվի ծառայությունների կարիք ունեցող իջևանցիների մեծ քիչ չեն տարեց մարդիկ, ովքեր չեն կարողանում օգտվել համացանցից, նրանց մնում է ժամանակ և գումար ծախսելով ՝ Իջևանից հասնել Դիլիջան, Վանաձոր։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
19:38 Հարցում ուղարկեք՝ պրոցես կանենք. «Հայփոստը» խուսափում է պատասխանել՝ Բաքու հնարավո՞ր է նամակ ուղարկել, թե՞ ոչ