Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։
Այսօր ուսումնասիրել ենք Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանի և նրա կնոջ՝ Մերի Արսենյանի՝ 2023 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։
Հիշեցնենք՝ Վահագն Արսենյանը Ջերմուկի համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է 2021–ի դեկտեմբերից։ Նախքան դա նա 2015–2021 թվականներին նա աշխատել է Ջերմուկ Գրուպ ՓԲԸ-ում, 2013–2015 թվականներին էլ՝ Էկո ֆարմ ՍՊԸ–ում՝ որպես գործադիր տնօրեն։Որպես անշարժ գույք՝ Վահագն Արսենյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 8 հողամաս՝ Ջերմուկում, 5 հասարակական շինություն, որից 2–ը Արցախում, 3–ը՝ Ջերմուկում, 3 ավտոկայանատեղի՝ Երևանի Կենտրոնում, ինչպես նաև բաժնային սեփականությամբ բնակարան՝ Երևանի Կենտրոնում, որոնք ձեռք է բերել 2014–2022 թվականներին։ 2023 թվականը Վահագն Արսենյանի համար բավականին բարեբեր տարի է եղել․ նա նույն տարվա ընթացքում է ձեռք է բերել 6 բնակարան և 1 հասարակական նշանակության շինություն՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, որոնց տիրապետում է միանձնյա սեփականությամբ։ Տարեվերջին Արսենյանի անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է՝ բացառությամբ Արցախում մնացած 2 շինության։
Որպես շարժական գույք՝ Արսենյանն ի սկզբանե հայտարարագրել էր 2021 թվականի արտադրության PORSCHE մակնիշի ավտոմեքենա, որը գնել է նույն թվականի օգոստոսի 11–ին, սակայն տարվա ընթացքում գնել է 2022 թվականի արտադրության TOYOTA և ROLLS-ROYCE մակնիշի մեքենաներ՝ համապատասխանաբար 83 հազար դոլարով և 42 մլն ռուբլիով, ինչպես նաև 2023 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա՝ 45 մլն 200 հազար դրամով։ Միևնույն ժամանակ նա 2023-ի թվականի արտադրության TOYOTA–ն և PORSCHE–ը վաճառել է՝ 9 մլն 800 հազար ռուբլիով և 118 մլն դրամով, իսկ մյուս 2 մեքենաները պահպանվել են։
Վահագն Արսենյանը տարեսկզբին ունեցել է 595․128 դրամ և 500 եվրո ընդհանուր արժեքով արժեթղթեր, տարեվերջին՝ 115․094,98 դրամ և 500 եվրո։ Բացի այդ, նա Ջերմուկ Գրուպ ՓԲԸ–ում ունեցել է 247 մլն 211․259 փոխառություն, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։
Արսենյանը հայտարարագրել է 2 թանկարժեք ժամացույց՝ Jacob & Co և Patek Philippe, որոնք տարեվերջին պահպանվել են։
Ջերմուկի համայնքապետի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 183․985 դրամ, 85 դոլար և 14 եվրո, տարեվերջին՝ 331․899 դրամ, 9562 դոլար և 330 եվրո։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 26 մլն դրամ, 2 մլն դոլար, 375 հազար եվրո, 6․5 մլն ռուբլի, տարեվերջին՝ 30 մլն դրամ, 1․6 մլն դոլար, 310 հազար եվրո, 5 մլն ռուբլի։
Հաշվետու տարում Վահագն Արսենյանի եկամուտները կազմել են 464 մլն 681․468,72 դրամ, որից 4 մլն 253․166 դրամը Ջերմուկի համայնքապետարանից ստացած աշխատավարձն է, 29 մլն 346 հազար դրամը և 685․796 դոլարը՝ նրա ստացած փոխառությունները, իսկ 118 մլն դրամը և 9 մլն 800 հազար ռուբլին գույքը օտարելու դիմաց ստացած եկամուտը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 մլրդ 806 մլն 302․134,9 դրամ։
Արսենյանն իր եկամուտներից 53 մլն 318․090 դրամ հատկացրել է հանգստի համար կատարվող ծախսերին, 14 մլն 88․422,72 դրամ՝ վարկի մարմանը, 2 մլն 537․520 դրամ՝ անշարժ գույքի վերանորոգմանը։
Հաշվետու տարում նա 2 մլն ՀՀ դրամը գերազանցող 537 մլն 576․752,64 դրամ ընհանուր արժեքով 6 թանկարժեք գնում է կատարել, որոնց հավանաբար ԱՄԷ–ում գնած բնակարաններն են։
Արսենյանը 100% բաժնեմաս է հայտարարագրել Ջերմուկ Մայր Գործարան ՍՊԸ–ում, 94․87%` Ջերմուկ Գրուպ ՓԲԸ–ում, 50%`Բալկան ՊԵՏ Քոմփանի ՍՊԸ–ում, ինչպես նաև 30%՝ Ռելոադ ՍՊԸ–որոնք հանձնել է հավատարմագրային կառավարման։
Համայնքապետի կինը՝ Մերի Արսենյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։
Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 2288 դրամ և 49․5 դոլար, տարեվերջին՝ 22․740 դրամ։ Վերջինիս կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 12 մլն դրամ, 15 հազար դոլար և 5000 եվրո, տարեվերջին՝ 36 մլն դրամ, 10 հազար դոլար և 15 հազար եվրո։
Հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 27 մլն 592․248 դրամ, որից 641․548 դրամը ԱՅԲ Կրթական հանգույց հիմնադրամից ստացած աշխատավարձն է, իսկ մնացածը նա նվիրատվություն է ստացել իր ընտանիքի անդամներից՝ Վահագն, Աշոտ և Արթուր Արսենյաններից։