Պատերազմը կավարտվի մայիսի վերջին, տեղի կունանա ամբողջական զրոյացում. Յուլիա Տիմոշենկո
copy image url

Պատերազմը կավարտվի մայիսի վերջին, տեղի կունանա ամբողջական զրոյացում. Յուլիա Տիմոշենկո

Արտաքին 2 ամիս առաջ - 23:12 06-04-2025
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն իր ելույթի ժամանակ հայտարարություն է կատարել հակամարտության ավարտի ժամկետների մասին։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է ուկրաինական «Strana» լրատվականը։ «Կան պլաններ, միջազգային պլաններ՝ մինչև մայիսի վերջ վերջ դնելու Ուկրաինայում պատերազմին»,- ասել է Տիմոշենկոն ապրիլի 5-ին Օդեսայում Կանանց միջազգային փառատոնի շրջանակներում կազմակերպված միջոցառման ժամանակ։

Նա ընդգծել է, որ այժմ ամեն ինչ գնում է դեպի դա, և այս գործընթացը որակել է «շատ լավատեսական» և «շատ կարևոր» բոլոր ուկրաինացիների համար։

Տիմոշենկոն չի հստակեցրել, թե որտեղից իրեն այդ տեղեկությունը, սակայն նշել է, որ ուկրաինական հակամարտության ավարտից հետո տեղի կունենա «ամբողջական զրոյացում»։ Նա հավանաբար նկատի է ունեցել երկրում հնարավոր ընտրությունների անցկացումը։ Նախկինում Տիմոշենկոն Ուկրաինայում հանդիպել էր ամերիկացի հովիվ Մարկ Բերնսի հետ, որին անվանում են «Դոնալդ Թրամփի հոգևոր խորհրդական»։