ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Գուտերեշի հետ
copy image url

ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Գուտերեշի հետ

Ներքին 2 ամիս առաջ - 09:20 06-04-2025
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնավարման (2018թ. օգոստոսից) ժամկետի ավարտի կապակցությամբ` ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Մհեր Մարգարյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Այս մասին հայտնել են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։

Հանդիպմանը ՀՀ դեսպանը կարևորվել է միջազգային հարաբերությունների ներկայիս բարդ ժամանակահատվածում ՄԱԿ դերակատարությունը և Գլխավոր քարտուղարի առաջնորդությունը։

Ընդգծվել է բազմակողմ համագործակցության ձևաչափի ամրապնդման անհրաժեշտությունը` միտված խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության և կայուն զարգացման խթանմանը՝ խարսխված արդարության և համերաշխության վրա։