Արցախցիները պետք է միլիոններ վերադարձնեն, Գալյանը նոր պատերազմ է սկսել, ՍԴ-ում «զարթնել» են․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ամենաշատ փոփոխություններ կրած ծրագիրն է, որի շրջանակում խնդիրների են բախվում հազարավոր արցախցիներ։

Այդ խնդիրներից մեկն այն է, որ բնակարան տրամադրելուց հետո՝ 10 տարի անց, բնակարան ձեռք բերելու համար պետությունից հատկացված 3-4 միլիոն դրամները պետք է վերադարձվեն պետությանը, ինչն էլ անհանգստացրել է նրանց։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նոր պատերազմ է հայտարարել քրեական ենթամշակույթ կրող անձանց նկատմամբ։ Արդեն մի քանի օր է հատուկ ջոկատայինները ներխուժում են ՀՀ բանտերի կոնկրետ խցեր ու տակնուվրա անում։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ այս օպերացիաների արդյունքում դատապարտյալներ են տարհանվել ու այլ բանտեր ուղարկվել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ընտանիքի անդամ Ռուզան Մարգարյանի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ․ գրում է Ժողովուրդ օրաթերթը։

Հրապարակ օրաթերթը գրում է․ Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության վերաբերյալ գործի քննությունը, որը ՍԴ-ում արդեն 3 տարուց ավելի է՝ հետաձգվում էր, ի վերջո, կվերսկսվի:

Հրապարակ օրաթերթը գրում է․ ՔՊ-ն սեպտեմբերին պատրաստվում է համագումարի, որի ընթացքում նաեւ նոր վարչություն կընտրեն:
Նոր կազմում չեն լինի Արփի Դավոյանը, Վաղարշակ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը, Արմեն Փամբուխչյանը, բայց, բնականաբար, գլխավոր ինտրիգը Տիգրան Ավինյանն է:

Օրաթերթը նաև գրում է․ Երեքշաբթի օրը ՔՊ վարչության նիստը հետընտրական Գյումրու մթնոլորտում է անցել, Նիկոլ Փաշինյանը դժգոհություններ է հայտնել, ինչպես նաեւ՝ խոսել ռադիկալ փոփոխությունների մասին, ցանկ կազմել, թե որ պաշտոնյաներն են, վարչության անդամների կարծիքով, ամենավատն աշխատում։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը