Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:40 04-04-2025

Վատ աշխատողների ցանկ են կազմում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեքշաբթի օրը ՔՊ վարչության նիստը հետընտրական Գյումրու մթնոլորտում է անցել, Նիկոլ Փաշինյանը դժգոհություններ է հայտնել, ինչպես նաեւ՝ խոսել ռադիկալ փոփոխությունների մասին, ըստ այդմ՝ վարչությանը հանձնարարել է դիտարկել ոլորտներն ու դրանց պատասխանատուներին: Ցանկ կազմել, թե որ պաշտոնյաներն են, վարչության անդամների կարծիքով, ամենավատն աշխատում։

Բնականաբար, չեն եղել նրան առարկողներ, որ Գյումրու պարտության եւ հասարակության հիասթափության միակ ու գլխավոր մեղավորն ինքն է, թող իրենից հեռու մեղավորներ չփնտրի` ձուկը գլխից է հոտում, ու առաջին հերթին պետք է «գլխից» ազատվել։ Մեզ ասացին, որ կրքերը չեն խաղաղվել նաեւ ՔՊ ֆրակցիայում, այստեղ էլ կանանց գունդը համառ մարտեր է մղում Անդրանիկ Քոչարյանին կարգի հրավիրելու ուղղությամբ, եւ ԱԺ նախագահից պահանջում են ստեղծել էթիկայի հանձնաժողով՝ ընդառաջելով լրագրողների դիմումին։ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցն անգամ պետաիրավական հանձնաժողովի նիստում է քննարկվել: Իսկ երեկ Փաշինյանը նախաձեռնող խմբի նիստ էր հրավիրել, սկզբում օրակարգը ձեւակերպել էին՝ «Գյումրիում ՔՊ պարտության հարցը», ապա փոխել էին: Հավանաբար` սեփական պարտությունը գիտակցելը բարդ է, առավել եւս՝ դրան վերբալ ձեւակերպում տալը:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից