Մամուլ 1 տարի առաջ - 07:38 04-04-2025

Մի շարք դատապարտյալներ տեղափոխվել են այլ ՔԿՀ-ներ, ոմանք` «ԱԱԾ մեկուսարան». Գալյանը նոր պատերազմ է հայտարարել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նոր պատերազմ է հայտարարել քրեական ենթամշակույթ կրող անձանց։ Արդեն մի քանի օր է հատուկ ջոկատայինները ներխուժում են ՀՀ բանտերի կոնկրետ խցեր ու տակնուվրա անում։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ այս օպերացիաների արդյունքում դատապարտյալներ են տարհանվել ու այլ բանտեր ուղարկվել։ Բայց դա ամենը չէ. որոշ դատապարտյալների, որպես պատիժ, Երեւան Կենտրոն ՔԿՀ կամ բոլորին հայտնի՝ «ԱԱԾ մեկուսարան» են ուղարկել։ ՀՀ բանտերում առավել հայտնի «Զիլ Դավոն», Մուշեղ Մանուչարյանը, Գեղամ Բաղդասարյանը գլխավորել են բանտերում դատապարտյալներին ճնշելու օպերացիան, ինչի արդյունքում նրանց տարհանել են բանտերից ու այլ ՔԿՀ-ներ տեղափոխել։

Նշենք, որ ի պատասխան առկա խայտառակ իրավիճակի՝ ՔԿ ծառայությունը հայտնել էր. «Քրեակատարողական ծառայությունում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը, նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ այլ ազատազրկված անձանց նկատմամբ, տեւական ժամանակ է՝ խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ եւ հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ։

Քրեակատարողական ծառայությունը, քննելով վերոգրյալ տեղեկությունները, քրեական ենթամշակույթի եւ այլ անօրինականության դեմ պայքարի շրջանակներում որոշում է կայացրել անօրինականություններ ու պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։ Հաջակցություն վերջինիս՝ որոշ կալանավորված անձինք եւ ցմահ դատապարտյալներ դրսեւորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին եւ այլն»»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին