Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:49 03-04-2025

Մենք եկել ենք այստեղ՝ մեր հարցերի պատասխանները ստանալու համար. արցախցի

Շարունակվում է արցախցիների բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն իրենց իրավունքների:

Արցախցիները պահանջում են վերանայել «40+10» ծրագրի կրճատման մասին որոշումը, շարունակել սոցիալական աջակցության ծրագրերը, ինչպես նաև իրավունքներից չհրաժարվելու երաշխիքներ տրամադրել:

«Այս ակցիայի իմաստը ամսի 29-ի հանրահավաքի ներկայացրած 12 կետերի շուրջ քննարկումն է իշխանությունների հետ: Մեր ներկայացուցիչները հանդիպել են փոխվարչապետի հետ, այժմ սպասում ենք պատասխանին, որ որոշենք մեր հետագա անելիքները»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ Անաստաս Իսրայելյանը:

Հիշեցնենք, որ այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել էր արցախցիների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նրանց պահանջները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան