copy image url
Մամուլ Արտաքին 7 ամիս առաջ - 09:43 03-04-2025

Թրամփը դժգոհ է Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներից. Sky News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներից՝ համարելով, որ նրանց միջև հակամարտությունը «չափազանց երկար» է տևում: Այս մասին գրում է Sky News-ը։

Վաշինգտոնը նաև քննարկում է ռուսական նավթ փոխադրող նավերի դեմ «խիստ պատժամիջոցներ» սահմանելու տարբերակը, եթե Վլադիմիր Պուտինը շարունակաբար ձգձգի պատերազմը։

Հնարավոր նոր պատժամիջոցների թվում կարող է լինել նաև ռուսական նավթ փոխադրող նավերի համար Բալթիկ ծովով անցման ամբողջական արգելքը։