Ներքին 1 տարի առաջ - 21:23 02-04-2025

Ապրիլյան պատերազմի մասնակիցների սխրագործությամբ սերունդներ պետք է դաստիարակվեն. Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինը տարի առաջ՝ 2016թ. ապրիլի 2-ին, Արցախի նկատմամբ ադրբեջանական հարձակումով սկսվեց Ապրիլյան պատերազմը։ Առաջին օրվանից, որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, մեկնելով Արցախ՝ անձամբ ականատես եղա ադրբեջանական զինված ուժերի հանցանքներին։ Ստիպված էինք արձանագրել, հավաքագրել մեր հայրենակիցների հանդեպ ադրբեջանական վայրագությունների փաստերը։

Նախ, թիրախային հարձակումների հետևանքով սպանվեց Ճարտարի բնակիչ 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, վիրավորվեց ևս 4 երեխա։

Թալիշում ադրբեջանական զինվորականները խոշտանգեցին և դաժանաբար սպանեցին տարեց ամուսիններ Ռազմելա Վարդանյանին, Վալերիկ Խալափյանին և նրա 92-ամյա մորը` Մարուսյա Խալափյանին՝ նրանց իսկ տանը։

Զինծառայող Քյարամ Սլոյանի գլխատումը ադրբեջանական զինվորները նկարահանեցին և հրապարակեցին՝ պարծենալով իրենց հանցանքով։

Դրանից բացի, լայնորեն սկսեցին կիրառել «Սոլնցեպյոկ» ծանր հրետանի, անօդաչու սարքեր և այլն: Հրետակոծվեց Մատաղիսի ջրամբարը և այլն:

Այս ամենի հիմքում ընկած էր ադրբեջանական իշխանության հովանավորությամբ տարվող հայատյացության և ռասիզմի քաղաքականությունը։

Հետագայում 2020թ. 44-օրյա պատերազմով, Հայաստանի նկատմամբ 2022թ. սեպտեմբերյան հարձակումներով, 2023թ. սեպտեմբերից Արցախի էթնիկ զտումներով, հայ գերիների նկատմամբ վերաբերմունքով ադրբեջանական վայրագությունները ոչ միայն չնվազեցին, այլև ստացան դաժանության նոր դրսևորումներ։ Ամեն անգամ հանցանք կատարողների անպատժելիությունը բերեց նոր հանցանքներ:

Ապրիլյան պատերազմը նշանավորվեց մեր հերոսների սխրանքներով, հանուն հայրենիքի պայքարով: Այն նշանավորեց մեր ազգային ոգու զորությունն ու ինքնության անաղարտությունը:

Ապրիլյան պատերազմի մասնակիցների, հայրենի հողի համար նահատակված մեր քաջորդիների սխրագործությամբ սերունդներ պետք է դաստիարակվել: Նրանց նվիրումը չպետք է մոռացության մատնվի, և սա է հիմա ամենակարևորը»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը