Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:18 02-04-2025

Ովքե՞ր են «առաջ գնում» Նիկոլի շրջապատում և ի՞նչն է միավորում այդ մարդկանց. Միքայել Նահապետյան

Հասարակական գործիչ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանկարծ իմ ուշադրությունը գրավեց թե ովքե՞ր են «առաջ գնում» Նիկոլի շրջապատում և ի՞նչն է միավորում այդ մարդկանց։

Նիկոլը երկու տեղակալ ունի Կառավարությունում, երկուսը` կուսակցությունում։ Բոլորը ճամբարափոխներ են։

Մհեր Գրիգորյանը ԲՀԿ քվոտայով մտավ կառավարություն, բայց 2018-ի հոկտեմբերի 3-ին թռավ ԲՀԿ-ի վրայից, Տիգրան Խաչատրյանը երկար տարիներ եղել է նախորդ իշխանությունների ֆունկցիոներներից, բայց շատ արագ հարմարվեց նոր իրողություններին, կուսակցության տեղակալներ Գևորգ Պապոյանն ու Վահագն Ալեքսանյանը եղել են ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի welcome-ի խալի պաչող կարերիստներ, բայց 2018-ից հետո խոսում են այնպես կարծես 2008-ի մարտի 1-ի գնդակները ատամներով բռնած տղերք են։

Նիկոլը ունի Ֆրակցիա, որը ղեկավարում է Կոնջորյան Հայկը։ Որպեսզի լավ հասկանաք թե ով է նա` ասեմ, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունում իր դիրքերը ամրապնդելու համար նա քավոր էր կարգել Էդմոնին, բայց 2018-ի նոյեմբերին հանկարծ հասկացավ, որ հույսը, հավատը, սերն ու մկրտությունը լրիվ ուրիշ տեղում են։

Նիկոլն ունի ԱԽՔ` Արմեն Գրիգորյանը, որը դավաճանել է Արցախում իր Ճարտար գյուղը, հավաքել ու կազմակերպել է մի խումբ մարդկանց, որոնց հանձնարարել է գովերգել իր հոր գերեզմանը ադրբեջանցիներին թողնելու քաղաքականությունը։

Նիկոլն ունի նախագահ` Վահագն Խաչատուրյանը, որը օր ծերության ինչ-որ թիթիզ բաների համար դավաճանեց իր 30 տարվա քաղաքական ուժին, լքեց ՀԱԿ-ն ու Շարժումը։ Էստեղ նույնիսկ չեմ խոսում մի պաչկա առաձգական դեպուտատների մասին, որոնք երկու անգամ դավաճանեցին լևոնականությունը մի հատ մինչև 2020 ու մի հատ դրանից հետո` անցնելով Գարեգին Նժդեհից մինչև Աբուլֆազ Էլչիբեյ ողջ «գաղափարական» փոխակերպումը։

Եվ այսպես անվերջ երկար մի ցուցակ` մարդկանց, որոնց բնազդի մեջ է դավաճանությունը։ Իսկ այս տորթի վրայի ելակն այն է, որ այս մարդկանց սպասում է ևս մեկ դավաճանություն, երբ ժողովրդական ալիքը թակի Նիկոլի դուռը պիտի պարզվի, որ բոլորը դեմ էին ամեն ինչին։ Да - Вас Михаил Сергеевич предали! А скольких предали вы?

Կուսակցությունները, թիմերը, ճամբարներն ու նույնիսկ մոտեցումները իհարկե՛ փոփոխական են և կարող է մարդն իր կյանքում փոխել այդ ամենը, բայց չի կարող բարոյական մարդը այդքան հաճախ ու այդքան անփաստարկ հայտնվել բոլոր տեսակի ծայրահեղությունների գրկում։

Եվ այս մարդկանց քարոզիչները դեռ համարձակվում են մեջբերել իր հակառակորդ Վազգեն Մանուկյանի հասցեին արված Վանոյի քարոզչական ասացվածքը թե «բարոյական մարդը իր կյանքի ընթացքում կարող է մասնակցել միայն մեկ հեղափոխության»... ով-ով դուք ողնաշարից ու սկզբունքայնությունից խոսելիս թեման ցրեք` անդուր բաներ կպարզվի»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը